Կարմրակտուց սուզաբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրակտուց սուզաբադ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Netta rufina
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կարմրակտուց սուզաբադ, (լատին․՝ Netta rufina), բադերի ընտանիքի թռչուն։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 53-57 սմ է, թևերի բացվածքը՝ 87-88 սմ, կենդանի զանգվածը՝ 1-1,5 կգ։ Արուն աչքի է ընկնում փետրավորման շքեղությամբ և կեցվածքով, լողում է՝ մետաքսափայլ փուփուլը բացած։ Արուի կտուցը կարմիր է, գլուխը՝ նարնջագույն, կուրծքը, ներքնապոչը՝ սև, մարմնի կողքերը՝ սպիտակ։ Էգը դարչնագույն է, գագաթը՝ մուգ, կոկորդը, այտերը՝ աղոտ սպիտակ։ Ավելի հաճախ սուզվում է կիսով չափ՝ գլխիվայր, քայլում է հեշտությամբ, կարող է կերակրվել ցամաքում։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է Արարատյան դաշտի՝ առափնյա եղեգով ու բոշխով հարուստ լճերում ու լճակներում։ Սևանի ավազանում կազմում է աշնանային մեծ երամներ (մինչև 600 և ավելի անհատ)։ 1984-93-ին Արմաշի ձկնաբուծական լճակներում 1 հա ջրային մակերեսի վրա կազմել է 0,002-0,3 թռչուն։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով, մանր ձկներով, երկկենցաղներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան առաջին խաղերը դիտվում են մայիսի ընթացքում։ Սովորաբար 1 էգին հետապնդում են տարբեր կողմերից թռիչքով կամ լողալով դեպի էգը մոտեցող արուներ, որոնցից ամենաուժեղին է հաջողվում ծածկել էգին և նույն պահին հեռանալ։ Դիտվում են նաև խրոխտ կեցվածքով լողացող արուներ, որոնք առջևից ու հետևից ուղեկցում են շարք կազմած 3-4 էգի։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Netta rufina

Բները հայտնվում են մայիսի վերջից հունիսի վերջը։ Բույնը փոսիկ է (տրամագիծը՝ 30-25 սմ)՝ խոտաբույսերից ու աղվափետուրներից։ Բնադրում է գետնին։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի 2-րդ կեսը։ Դևում է 59 մմ տրամագծով, բաց մոխրագույն 5-10 ձու։ Թխսակալում է էգը՝ 28 օր։ Թռիչքին տիրապետում են սեպտեմբերից և մինչև հաջորդ տարվա գարունը կազմում մեծ երամներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակտուց սուզաբադ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակտուց սուզաբադ» հոդվածին։