Կարմրակտուց սուզաբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմրակտուց սուզաբադ
Red-crested.pochard.slimbridge.arp.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Netta rufina
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կարմրակտուց սուզաբադ, (լատ.՝ Netta rufina), բադերի ընտանիքի թռչուն։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 53-57 սմ է, թևերի բացվածքը՝ 87-88 սմ, կենդանի զանգվածը՝ 1-1,5 կգ։ Արուն աչքի է ընկնում փետրավորման շքեղությամբ և կեցվածքով, լողում է՝ մետաքսափայլ փուփուլը բացած։ Արուի կտուցը կարմիր է, գլուխը՝ նարնջագույն, կուրծքը, ներքնապոչը՝ սև, մարմնի կողքերը՝ սպիտակ։ Էգը դարչնագույն է, գագաթը՝ մուգ, կոկորդը, այտերը՝ աղոտ սպիտակ։ Ավելի հաճախ սուզվում է կիսով չափ՝ գլխիվայր, քայլում է հեշտությամբ, կարող է կերակրվել ցամաքում։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է Արարատյան դաշտի՝ առափնյա եղեգով ու բոշխով հարուստ լճերում ու լճակներում։ Սևանի ավազանում կազմում է աշնանային մեծ երամներ (մինչև 600 և ավելի անհատ)։ 1984-93-ին Արմաշի ձկնաբուծական լճակներում 1 հա ջրային մակերեսի վրա կազմել է 0,002-0,3 թռչուն։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով, մանր ձկներով, երկկենցաղներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան առաջին խաղերը դիտվում են մայիսի ընթացքում։ Սովորաբար 1 էգին հետապնդում են տարբեր կողմերից թռիչքով կամ լողալով դեպի էգը մոտեցող արուներ, որոնցից ամենաուժեղին է հաջողվում ծածկել էգին և նույն պահին հեռանալ։ Դիտվում են նաև խրոխտ կեցվածքով լողացող արուներ, որոնք առջևից ու հետևից ուղեկցում են շարք կազմած 3-4 էգի։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բները հայտնվում են մայիսի վերջից հունիսի վերջը։ Բույնը փոսիկ է (տրամագիծը՝ 30-25 սմ)՝ խոտաբույսերից ու աղվափետուրներից։ Բնադրում է գետնին։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի 2-րդ կեսը։ Դևում է 59 մմ տրամագծով, բաց մոխրագույն 5-10 ձու։ Թխսակալում է էգը՝ 28 օր։ Թռիչքին տիրապետում են սեպտեմբերից և մինչև հաջորդ տարվա գարունը կազմում մեծ երամներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]