Կարմիր արշալույսների փողոց (Դոնի Ռոստով)
Կարմիր արշալույսների փողոց ռուս.՝ Улица Красных Зорь | |
---|---|
Պարամոնովի եկամտաբեր տունը Կարմիր արշալույսների փողոցում | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 1,48 կմ |
Նախկին անվանում | Եկատերինայի փողոց, Կրուպսկայայի փողոց |
OpenStreetMap-ում | |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Կարմիր արշալույսների փողոց (ռուս.՝ Улица Красных Зорь), փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում` 46 հայտնի շենքերով։ Գտնվում է Նիժնեբուլվարնայա, Սեդովի, Պետրոսի, Ազովի փողոցների և Բոգատյանովսկի զառիվայր պողոտայի կողքին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմիր արշալույսների փողոցը գտնվում է Դոնի աջ դարափին։ Այն սկսվում է Փոքր պողոտայի (այժմ` Չեխովի պողոտա) մոտ և ավարտվում Տեատրալնի պողոտայի (նախկին Նախիջևանի սահմանագիծ) մոտ։ Նախկինում այն կոչվում էր Եկատերինայի փողոց և այս անունը ստացել էր Եկատերինա Երկրորդ կայսրուհու պատվին։ Փողոցը գտնվում էր ռուս մեկ այլ ինքնակալի` Պետրոս Առաջինի անվան փողոցից ոչ հեռու։
Եկատերինայի թոռը` կայսր Ալեքսանդր Առաջինը, որին նա պատրաստում էր որպես իր իրավահաջորդի, Ռոստովին օգնել է դառնալու քաղաք` 1806 թվականին հաստատելով նրա հատակագիծը և զինանշանը։ Այդ ժամանակվանից Ռոստովն արդեն պաշտոնապես հիշատակվում է որպես քաղաք` ստանալով իրեն հասանելիք գավառական հիմնարկությունները իրենց հաստիքներով և գանձարանով։
Փողոցը Եկատերինա կայսրուհու անունով կոչվել է մինչև 1925 թվականը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/%D0%A0%D0%BE%D1%81%D1%82%D0%BE%D0%B2-%D0%BD%D0%B0-%D0%94%D0%BE%D0%BD%D1%83_%28%D0%B4%D0%BE_07.11.1917%29._%D0%9C%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0_%D0%9F%D0%B0%D1%80%D0%B0%D0%BC%D0%BE%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B0%282%29.jpg/220px-%D0%A0%D0%BE%D1%81%D1%82%D0%BE%D0%B2-%D0%BD%D0%B0-%D0%94%D0%BE%D0%BD%D1%83_%28%D0%B4%D0%BE_07.11.1917%29._%D0%9C%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0_%D0%9F%D0%B0%D1%80%D0%B0%D0%BC%D0%BE%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B0%282%29.jpg)
1925 թվականի ապրիլի 8-ին փողոցների վերանվանումների հանձնաժողովը որոշել է փոխել Եկատերինայի փողոցի անունը, և այն վերանվանվել է Նադեժդա Կրուպսկայայի անունով։
![]() | |
---|---|
![]() |
Պարամոնովի ալրաղացը |
1930 թվականին Դոնի Ռոստովում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ստիպեց վերանվանել ոչ միայն Կրուպսկայայի փողոցը, այլև Մելնիչնի զառիվայրը (նախկին Պոսոխովսկոյ)։
Պարամոնովի նախկին ալրաղացի փակ արտադրական տարածքներում պայթում է ալյուրի փոշին։ Ուժեղ հրդեհը կլանում է ամբողջ շինությունը։ Ալրաղացն ավերվում է գրեթե հիմնովին։ Հսկայական հրդեհը հաջողվում է մարել ոչ անմիջապես։ Մարդկանց փլատակների տակից հանում է ամբողջ Ռոստովը։
Ի հիշատակ այս ողբերգության ոչ միայն Մելնիչնի զառիվայրն է դառնում Փետրվարի 7-ի նրբանցք (ողբերգության ամսաթիվը), այլև նախկին Եկատերինայի, այնուհետև Կրուպսկայայի փողոցը սկսում է կոչվել Կարմիր արշալույսների փողոց[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вера Волошинова. Ростов -на-Дону: улица Красных Зорь// газета «Молот». — 14.09.2012. №№ 131-132 — с. 6.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Улица Красных Зорь
- ↑ «Наследство купца Парамонова принесло трагедию Ростову (о взрыве в Посоховском переулке)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.