Կարմեն դե Ալոնսո
Կարմեն դե Ալոնսո | |
---|---|
Ծնվել է | 1909 |
Ծննդավայր | Լա Սերենա, Չիլի |
Վախճանվել է | 1993 |
Մասնագիտություն | գրող և ուսուցչուհի |
Քաղաքացիություն | Չիլի |
Կարմեն դե Ալոնսո (իսպ.՝ Carmen de Alonso, 1909, Լա Սերենա, Չիլի - 1993), չիլիացի հեղինակ Կարմեն Մարգարիտա Կարասկոյի գրական անունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմեն Մարգարիտա Կարասկո Բարիոսը ծնվել է Լա Սերենայում։ Սովորել է Օվալլեում և Սանտյագոյում, ստացել է ուսուցչի մասնագիտություն։ Նա աշխատել է որպես ուսուցիչ Սանտյագոյում և տարբեր պաշտոններ է ունեցել Ազգային գրադարանում[1]։
Նա սկսել է հաջողությամբ տպագրել իր կարճ պատմվածքները և լայնորեն համագործակցել է ամսագրերի և թերթերի հետ, ներառյալ «Աթանեա» ամսագիրը և իր սեփական սյունակը «Մարգարիտա» թերթում[1]։ 1950-ական թվականներին նա մեծապես հայտնի է դառնում իր երկու մանկական` Medallones de sol և Medallones de luna ժողովածուների համար[2]։ 1957 թվականին նա իր «La puebla» պատմվածքի համար հաղթում է «Մարիանո Լատորե» մրցանակը` ժողովրդական հեքիաթների համար։ 1960-ականների սկզբին Érase una amapolita և La casita de cristal անթոլոգիաները ևս հայտնի էին[3]։
Նրա պատմություններից շատերը ժողովրդական հեքիաթներ են, որոնք վերցված են Չիլիի հյուսիսային շրջանից և շոշափում են աղքատության, բռնության և անարդարության թեմաներ[1]։ Ալոնսոն ճանաչվել է որպես իր երկրի գյուղական կյանքի մասին գրող ամենաականավոր գրողներից մեկը, և նրա պատմվածքները ներառվել են շատ գրքերի մեջ[4]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anclas en la ciudad (1941)
Կարճ պատմվածքների հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gleba (1936)
- Provena (1938)
- Y había luz de estrellas (1950)
- La cita (1962)
Մանկական պատմվածքների հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Medallones de sol (1955)
- Medallones de luna (1956)
- Cantaritos (Leyendas americanas) (1958)
- Érase una amapolita: Nuevas leyendas americanas (1962)
- La casita de cristal (1962)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Berg, Mary (1999). «Carmen de Alonso (1909–1993)». In Rojas Piña, Benjamín; Pinto Villarroel, Patricia (eds.). Escritoras chilenas [Chilean Women Writers] (Spanish). Editorial Cuarto Propio. էջեր 197–209. ISBN 9789562601191. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին – via Google Books.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Peña Muñoz, Manuel (1982). Historia de la literatura infantil chilena [History of Chilean Children's Literature] (Spanish). Andres Bello. էջ 80. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին – via Google Books.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Peña Muñoz, Manuel (1982). Historia de la literatura infantil chilena [History of Chilean Children's Literature] (Spanish). Andres Bello. էջ 82. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին – via Google Books.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Silva Castro, Raúl (1960). Evolución de las letras chilenas, 1810–1960 [Evolution of Chilean Writing, 1810–1960] (Spanish). Andrés Bello. էջ 82. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին – via Google Books.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|