Կարմեն դե Ալոնսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմեն դե Ալոնսո
Ծնվել է1909
ԾննդավայրԼա Սերենա, Չիլի
Վախճանվել է1993
Մասնագիտությունգրող և ուսուցչուհի

Կարմեն դե Ալոնսո (իսպ.՝ Carmen de Alonso, 1909, Լա Սերենա, Չիլի - 1993), չիլիացի հեղինակ Կարմեն Մարգարիտա Կարասկոյի գրական անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմեն Մարգարիտա Կարասկո Բարիոսը ծնվել է Լա Սերենայում։ Սովորել է Օվալլեում և Սանտյագոյում, ստացել է ուսուցչի մասնագիտություն։ Նա աշխատել է որպես ուսուցիչ Սանտյագոյում և տարբեր պաշտոններ է ունեցել Ազգային գրադարանում[1]։

Նա սկսել է հաջողությամբ տպագրել իր կարճ պատմվածքները և լայնորեն համագործակցել է ամսագրերի և թերթերի հետ, ներառյալ «Աթանեա» ամսագիրը և իր սեփական սյունակը «Մարգարիտա» թերթում[1]։ 1950-ական թվականներին նա մեծապես հայտնի է դառնում իր երկու մանկական` Medallones de sol և Medallones de luna ժողովածուների համար[2]։ 1957 թվականին նա իր «La puebla» պատմվածքի համար հաղթում է «Մարիանո Լատորե» մրցանակը` ժողովրդական հեքիաթների համար։ 1960-ականների սկզբին Érase una amapolita և La casita de cristal անթոլոգիաները ևս հայտնի էին[3]։

Նրա պատմություններից շատերը ժողովրդական հեքիաթներ են, որոնք վերցված են Չիլիի հյուսիսային շրջանից և շոշափում են աղքատության, բռնության և անարդարության թեմաներ[1]։ Ալոնսոն ճանաչվել է որպես իր երկրի գյուղական կյանքի մասին գրող ամենաականավոր գրողներից մեկը, և նրա պատմվածքները ներառվել են շատ գրքերի մեջ[4]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anclas en la ciudad (1941)

Կարճ պատմվածքների հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gleba (1936)
  • Provena (1938)
  • Y había luz de estrellas (1950)
  • La cita (1962)

Մանկական պատմվածքների հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Medallones de sol (1955)
  • Medallones de luna (1956)
  • Cantaritos (Leyendas americanas) (1958)
  • Érase una amapolita: Nuevas leyendas americanas (1962)
  • La casita de cristal (1962)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Berg, Mary (1999). «Carmen de Alonso (1909–1993)». In Rojas Piña, Benjamín; Pinto Villarroel, Patricia (eds.). Escritoras chilenas [Chilean Women Writers] (Spanish). Editorial Cuarto Propio. էջեր 197–209. ISBN 9789562601191. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին – via Google Books.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Peña Muñoz, Manuel (1982). Historia de la literatura infantil chilena [History of Chilean Children's Literature] (Spanish). Andres Bello. էջ 80. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին – via Google Books.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Peña Muñoz, Manuel (1982). Historia de la literatura infantil chilena [History of Chilean Children's Literature] (Spanish). Andres Bello. էջ 82. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին – via Google Books.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Silva Castro, Raúl (1960). Evolución de las letras chilenas, 1810–1960 [Evolution of Chilean Writing, 1810–1960] (Spanish). Andrés Bello. էջ 82. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին – via Google Books.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)