Կարմեն ակադեմիա
Կարմեն ակադեմիա ֆր.՝ Académie Carmen | |
---|---|
Տեսակ | Գեղարվեստի մասնավոր ակադեմիա |
Հիմնադրված է | 1898 |
Լուծարված է | 6.04.1901 |
Հիմնադրիր | Կարմեն Ռոսսի |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզ |
Հասցե | Ֆրանսիա, Փարիզ |
Կարմեն ակադեմիա (ֆր.՝ Académie Carmen), գեղարվեստի մասնավոր ակադեմիա Ֆրանսիայում՝ Փարիզի Notre-Dame-des-Champs շրջանում։ Այն գոյություն է ունեցել 1898-1901 թվականներին[1], հիմնադրվել է ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի և նախկին բնորդուհի Կարմեն Ռոսսիի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիայի հիմնադրման գաղափարը պատկանում է Կարմեն Ռոսսիին (իտալ.՝ Carmen Rossi), ծննդյամբ` Կաիրա (իտալ.՝ Caira): Հավանաբար նա ծնունդով Նեապոլից է եղել։ Փարիզում Կարմենը բնորդուհի է եղել նախ ամերիկացի նկարիչ Ջեյմս Ուիսթլերի մոտ, հետո` Ժյուլիանի ակադեմիայում[2]։ Նա Կաիրա քույրերի զարմուհին էր, որոնցից մեկը, ամուսնու` Չեզար Վիտտիի հետ, 1894 թվականին բացել է գեղարվեստի Վիտտի ակադեմիան։ Հավանաբար նրա հաջողությանը նախանձելով` Կարմենը որոշել է բացել իր սեփական նմանատիպ ակադեմիան[3]։
Ուիսթլերը հավանություն է տվել նրա գաղափարին, և ակադեմիան բացվել է 1898 թվականի հոկտեմբերին։ Կարմենն առաջարկել է նոր դպրոցն անվանել Ուիսթլերի ակադեմիա, բայց նկարիչը նախընտրել է «Կարմեն» անունը։ Ակադեմիայի համար անհրաժեշտ շինությունը գտնվել է Կարոլյուս Դյուրան հյուրանոցի դիմաց։ Գեղարվեստական նոր դպրոցի բացման մասին հայտարարել են մի շարք լոնդոնյան թերթերում, ինչպես նաև` ամերիկյան New York Herald-ում[4]։ Այս իրադարձությունը Փարիզում քննարկումների թեմա է դարձել։
Կարմեն Ռոսսին ղեկավարում էր ակադեմիան, սակայն չէր դասավանդում։ Դասերն անց էին կացնում Ուիսթլերը և քանդակագործ Ֆրեդերիկ Մակմոնիսը։ Ակադեմիայի բացման ժամանակ գործում էին տղաների և աղջիկների առանձին դասարաններ, որոնցից յուրաքանչյուրում կար քսան ուսանող[5]։ Մեկ ամիս անց ակադեմիայում սովորում էին արդեն վաթսուն ուսանող։ Ոչ բոլոր ուսանողներին էին դուր գալիս Ուիսթլերի խիստ կանոնները. ուսանողների թիվը կրճատվել է` հասնելով քառասունի։ Մնացել են նրանք, ովքեր ընդունել են Ուիսթլերի կանոններն ու դասավանդման մեթոդները[6]։
1900 թվականի գարնանը դպրոցը տեղափոխվել է մեկ այլ շինություն Մոնպառնասում։ Կարմենն առաջարկել է թողնել միայն կանանց դասարանները։ Ուիսթլերը համաձայնվել է։ 1901 թվականին Կարմենն ակադեմիայի ղեկավարման գործը հանձնել է Ինեզ Ադամսին (անգլ.՝ Inez Addams) և բացել իր գինու կրպակը[5]։
Ուիսթլերի գնալով վատացող առողջությունը նրան այլևս թույլ չէր տալիս դասավանդել ակադեմիայում։ 1901 թվականի ապրիլի 6-ին ակադեմիան, համաձայն Ուիսթլերի կարգադրության, վերջնականապես դադարեցրել է իր գոյությունը[7]։
Դասավանդողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլիս Պայկ Բարնի
- Ջոն Գվեն
- Լյուսիա Մեթյուս
- Աննա Օստրոումովա-Լեբեդևա
- Լոութոն Սայլաս Պարկեր
- Ֆրիդրիխ Կարլ Ֆրիսկե
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Academie Carmen». The Correspondence of James McNeill Whistler (անգլերեն). University of Glasgow. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Dictionary of Artists' Models, 2013, էջ 467
- ↑ «Vitti». The Correspondence of James McNeill Whistler (անգլերեն). University of Glasgow. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Letter to Madame Whibley». The Correspondence of James McNeill Whistler (անգլերեն). University of Glasgow. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 5,0 5,1 Dictionary of Artists' Models, 2013, էջ 468
- ↑ Whistler: A Life for Art’s Sake(անգլ.)
- ↑ «Inez Eleanor Addams». The Correspondence of James McNeill Whistler (անգլերեն). University of Glasgow. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nigel Thorpe Rossi, Carmen // Dictionary of Artists' Models / Jill Berk Jiminez. — Routledge, 2013. — P. 467—469.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Carmen Rossi». The Correspondence of James McNeill Whistler (անգլերեն). University of Glasgow. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն ակադեմիա» հոդվածին։ |