Կարինե Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինե Հարությունյան
Ծնվել էհունվարի 24, 1963(1963-01-24) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կարինե Վիլիկի Հարությունյան (հունվարի 24, 1963(1963-01-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կրթության ոլորտի մասնագետ, ՀՀ պետական գործիչ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979-1984 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը՝ ստանալով ֆիզիկոսի և ֆիզիկայի ուսուցչի որակավորում։
  • 1980-1983 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ ստանալով թարգմանչի (անգլերեն-հայերեն) որակավորմում։
  • 1984-1987 թթ. - ուսանել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ քվանտային ռադիոֆիզիկա մասնագիտությամբ
  • 2000-2008 թթ. - վերապատաստվել է Հարվարդի համալսարանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Համաշխարհային բանկի և միջազգային այլ կազմակերպությունների կազմակերպած դասընթացներում։
  • 2005-2006 թթ. - սովորել է Սասեքսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) դոկտորանտուրայում՝ կրթության կառավարում մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987-1991 թթ. - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, գիտական աշխատող
  • 1991-1995 թթ. - «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորում, գիտական աշխատող
  • 1995 -1996 թթ. - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, կրթության ոլորտի ծրագրերի ղեկավար
  • 1996 -1998 թթ. - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի կրթության և գիտության բնագավառում արտասահմանյան աջակցությամբ ծրագրերի իրականացման կենտրոն», տնօրեն
  • 1998 -2010 թթ. - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ, տնօրեն
  • 2010 թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ[1]
  • 2010 - 2017 թթ. - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
  • 2017 թթ.-ից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, ռեկտոր

Զուգահեռաբար զբաղվել է գիտամանկավարժական և խոհրդատվական գործունեությամբ, մասնավորապես, դասախոսել է՝

  • 2017թ. - ից - դասավանդում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Հանրային կառավարում» մագիստրոսական ծրագրում
  • 2001 - 2017թթ. - դասախոսել է Երևանի պետական համալսարանի «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրում
  • 2000 - 2008 թթ. - աշխատել է որպես կրթության ոլորտի ծրագրերի միջազգային խորհրդատու արտասահմանյան տարբեր երկրներում

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

Գիտական աստիճան՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

Հրատարակումներ՝ մոտ 60 գիտական աշխատություններ, գրքեր և մեթոդական ուղեցույցներ

Ամուսնացած է, ունի երեք զավակ՝ երկու որդի և մեկ դուստր։

Կարինե Հարությունյանը անվանի գիտնական Վիլիկ Հարությունյանի դուստրն է։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացու մեդալ (2015)[2]
  • Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալ
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. Կ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ