Կարեն Քյանդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Քյանդարյան
Ծնվել էհունվարի 11, 1925(1925-01-11)
ԾննդավայրԵրևան
Մահացել էմայիսի 25, 2013(2013-05-25) (88 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունսրտաբան, ռենտգենաճառագայթաբան
ԿոչումՊրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՎ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն և Սրտաբանության ինստիտուտ
ԱմուսինԻրինա Հովակիմյան

Կարեն Ալեքսանդրի Քյանդարյան (հունվարի 11, 1925(1925-01-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 25, 2013(2013-05-25)), հայ բժիշկ, սրտաբան, ռենտգենաճառագայթաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2001)։ ՀՀ ԲԳԱ (1996), Նյու Յորքի ԳԱ (1997) անդամ։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2004

Իրինա Հովակիմյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1946-1950 թվականներին աշխատել է Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1958-1961 թվականներին՝ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ԳՀԻ տնօրեն։ 1961 թվականից եղել է Ռենտգենաբանական բաժանմունքի ղեկավար, 1986 թվականից, միաժամանակ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռենտգենաբան, 1994 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտական թեմաների ղեկավար, «Զեյթուն» սիրտանոթային բժշկական կենտրոնի ռենտգենաբան, 2005 թվականից՝ Սրտաբանության ինստիտուտի համալիր գիտական թեմաների առաջատար գիտաշխատող[1][2]։

Գործունեություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Քյանդարյանի հուշատախտակը Երևանի Կոմիտասի պողոտայում

Զբաղվել է սրտի բնածին ու ձեռքբերովի արատների, իշեմիկ և զարկերակային հիվանդությունների, սրտային անբավարարության, ճառագայթային վնասվածքների ախտորոշման հարցերով։

1966-1968 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ճառագայթաբան, 1965-1979 թվականներին՝ ՀԽՍՀ ռենտգենաբանների, ճառագայթաբանների և ուռուցքաբանների գիտական ընկերության վարչության փոխնախագահ, 1997 թվականից՝ Եվրոպական սրտաբանների ընկերակցության անդամ, 1999 թվականից՝ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ անդամ, 2004 թվականից՝ ՀՀ տեխնոլոգիական ակադեմիայի անդամ։

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Karen A. Kyandaryan

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]