Իրինա Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրինա Հովակիմյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Իրինա Ռուբենի Հովակիմյան
Ծնվել է օգոստոսի 8, 1945 (74 տարեկան)
Ծննդավայր Գորիս
Ազգություն հայ
Գործունեություն ճարտարագետ-էլեկտրամեխանիկոս
տնտեսագետ
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Իրինա Ռուբենի Հովակիմյան (1945, օգոստոսի 8, Գորիս), հայ ճարտարագետ-էլեկտրամեխանիկոս, տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (1999), ՌԴ և ՀՀ պրոֆեսոր (2000), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2007)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 2000 թվականից եղել է «Նեյտրոն» ԳԱՄ-ի փոխտնօրեն, 1987 թվականից միաժամանակ դասախոսում է Երևանի բուհերում[1]։ 2000 թվականից էկոլոգիայի և անվտանգության կենսագործունեության միջազգային ԳԱ իսկական անդամ է, 2004 թվականից՝ Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի իսկական անդամ,փոխնախագահ,Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ(2007)։

Աշխատանքները վերաբերում են էլեկտրոնային մեքենաշինության և ռազմական արդյունաբերության կատարելագործման հարցերին։ Մշակել է ճշգրիտ բազմաֆունկցիոնալ մեքենաների ինքնաշխատ ռոտորային և ռոտորա-փոխակրիչային գծերի նախագծման մեթոդներ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Հանրային Խորհրդի Գիտաարդյունաբերական և ինովացիոն տեխնոլոգիաների ենթահանձնաժողովի նախագահ
  • ՀՀ արդյունաբերողների միության նախագահության անդամ
  • Հայ-կազակական միության անդամ։ Գնդապետ, գեներալի խորհրդական

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ Մ. Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ, 2002 թ.
  • ՌԴ «Գիտնականի Աստղ» շքանշան, 2007 թ.
  • Վ. Ի. Լենինի 100-ամյակին նվիրված մեդալ (1969 թ.)
  • Աշխատանքի վետերան (1977 թ.)։
  • Պատվոգրեր, շնորհակալագրեր։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մենեջմենթի հիմունքներ։ (Ուսումնական ձեռնարկ), Երևան։ Գրիգոր Տաթևացի, 2006 թ.։
  • Ֆունկցիոնալ արժեքային վերլուծություն։ Ուս. ձեռնարկ, Երևան։ Ա. հ, 1995 թ.[2]։
  • Технико-экономическое обоснование выбора оптимальных вариантов технических решений, Е., 1999.
  • Функционально-стоимостный анализ в проектирования специального технологического оборудования, Е., 1997.
  • Մարքեթինգային հաղորդակցություն և գավազդ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան, ՀՀ ԳԱԱ, 2016 թ..
  • Հարյուր գիտական աշխատություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գորիսի Հանրագիտարան,Երևան.ՎԱՎ-Պրինտ,2008
  • Ականավոր գործիչներ,նշանավոր դեմքեր, արժանավոր զավակներ։Երևան,Հրազդան,2003
  • Энциклопедия.Санкт-Петербург,МАНЭБ,2007.