Կարապետ Ասրլաքյան
Կարապետ Ասրլաքյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1909 |
Ծննդավայր | Բիլեջիքի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 1981 |
Մահվան վայր | Պլովդիվ, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Բուլղարիա |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Սամոկովի ամերիկյան բողոքական դպրոց (1929) |
Մասնագիտություն | դպրոցի ուսուցիչ և քահանա |
Կուսակցություն | Հայրենական ճակատ |
Կարապետ Հակոբի Ասրլաքյան (բուլղար․՝ Гарабед Асърлакян, մայիսի 21, 1909, Բիլեջիքի մարզ, Թուրքիա - 1981, Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարահայ ուսուցիչ և հոգևորական[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարապետ Ասրլաքյանը ծնվել է 1909 թվականի մայիսի 21-ին Բիլեջիկում։ 1922 թվականին ընտանիքով Բուլղարիա են տեղափոխվել։ 1929 թվականին ավարտել է Սամոկովի ամերիկյան բողոքական դպրոցը։ 1931 թվականին տեղափոխվել է Պլովդիվ։ Մինչև 1964 թվականին թոշակի անցնելը դասավանդել է հայկական դպրոցում։ 1949-1964 եղել է դպրոցի տնօրեն։ Արժանացել է Կյուրեղի և Մեթոդիոսի շքանշանի, աշխատանքային երկու և «Ժողովրդական իշխանության 25 տարի» մեդալների։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական ճակատի գործունեությանը։ Հայրենական ճակատի երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ է ստացել։ 1931-1943 թվականներին հայկական «Արզիվ» զբոսաշրջային ընկերության նախագահն է եղել։ Մահացել է Պլովդիվում 1981 թվականին[1]։
Նրա անձնական նյութերը գտնվում են Պլովդիվի պետական արխիվում և կազմված են 1894-1982 թվականներին վերաբերող 23 արխիվային միավորից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Гарабед Агоп Асърлакян». Информационна система на Държавните архиви. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.