Կարագեորգի
Գեորգի Պետրովիչ Կարագեորգի (սերբ.՝ Ђорђе Петровић Карађорђе) | |
մարտ 1804 - սեպտեմբեր 1813 | |
---|---|
Հաջորդող | Միլոս Օբռենովիչ |
Մասնագիտություն՝ | զորավար, վաճառական, Դիմադրության մարտիկ և հեղափոխական |
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | նոյեմբերի 3, 1762 |
Ծննդավայր | Օսմանյան կայսրություն (այժմ Սերբիա) |
Վախճանի օր | հուլիսի 13, 1817 |
Վախճանի վայր | Սերբիա |
Թաղված | Oplenac |
Դինաստիա | Կարագեորգիևիչ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Հայր | Պետրոս Յովանովիչ |
Մայր | Մարիա Զիվկովիչ |
Ամուսին | Ելենա Յովանովիչ |
Զավակներ | Ալեքսանդր Կարագեորգիևիչ, Սիմա, Սավա, Սարա, Պոլեքսիա, Ստամենկա, Ալեքսա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Գեորգի Պետրովիչ (սերբ.՝ Ђорђе Петровић, նոյեմբերի 3 (14), 1768, Viševac, Sanjak of Smederevo, Օսմանյան կայսրություն - հուլիսի 14 (26), 1817[1], Radovanjski Lug, Sanjak of Smederevo, Օսմանյան կայսրություն), ավելի հայտնի Կարագեորգի (սերբ.՝ Карађорђе, Կարաջորջե) մականունով, թուրքական լծի դեմ ուղղված 1804-1813 թվականների սերբական առաջին ապստամբության ղեկավար։ Կարագեորգի մականունը («կարա» թուրքերեն նշանակում է «սև») ստացել է մասամբ իր սև արտաքինի, մասամբ՝ ահեղ համբավի պատճառով։ Համարվում է Կարագեորգիևիչների հարստության հիմնադիր։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարագեորգին ծնվել է աղքատ ընտանիքում, Սերբիայի Վիշևվաց գյուղում։ Հոր անունն էր Պետար Յովանովիչ, մոր անունը՝ Մարիցա Ժիվկովիչ։ Նրա հայրը շատ հաճախ է փոխել աշխատանքի վայրը։ Մանկության տարիներին նա ստիպված է եղել աշխատել մեծահարուստ թուրքերի և սերբերի մոտ։
Սերբիայի առաջին ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1788-1790 թվականների ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ գլխավորել է սերբական կամավորական ջոկատը, որը կռվում էր ավստրիացիների կողմից։ 1804 թվականին ընտրվել է ապստամբության ղեկավար։ Հմուտ զորավար էր։ Մի շարք հաղթանակներ է տարել թուրքերի դեմ։ 1808 և 1811 թվականներին ճանաչվել է «սերբական գերագույն առաջնորդ» (ժառանգաբար)։ 1808 թվականին հիմնել է Կարագեորգիևիչների դինաստիան։ Ունեցել է ռուսական կողմնորոշում։ Ապստամբության պարտությունից հետո փախել է Ավստրիա։ 1814 թվականին անցել է Ռուսաստան։ 1817 թվականին գաղտնի վերադարձել է Սերբիա և դավադրաբար սպանվել մեկ այլ սերբ առաջնորդի՝ Միլոշ Օբրենովիչի հրամանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119236710 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարագեորգի կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 292)։ |