Կատինկա Հոսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատինկա Հոսու
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1989(1989-05-03)[1][2] (34 տարեկան)
ԾննդավայրՊեչ, Հունգարիա
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունBéla III High School? (2008) և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (2012)
Մասնագիտությունլողորդ
ԱմուսինՇեյն Թուսուպ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքkatinkahosszu.com
 Katinka Hosszú Վիքիպահեստում

Կատինկա Հոսու (հունգ.՝ Hosszú Katinka) (մայիսի 3, 1989(1989-05-03)[1][2], Պեչ, Հունգարիա), հունգարացի լողորդ, 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի 11-ակի չեմպիոն (5 անգամ 50 մ տարաժությունում, 6 անգամ՝ 25 մ), Եվրոպայի 23-ակի չեմպիոն, Հունգարիայի բազմակի չեմպիոն։ Մասնագիտացած է ազատ ոճում, բատերֆլայում և համալիր ոճում, 50, 100, 200 և 400 մ տարածություններում։ Աշխարհի բազմակի ռեկորդակիր է։

4 անգամ ճանաչվել է Հունգարիայի տարվա մարզիկ (2009, 2013, 2014, 2015)։ 2014 և 2015 թվականներին ճանաչվել է աշխարհի, իսկ 2013 և 2014 թվականների Եվրոպայի լավագույն լողորդ։ 4 անգամ հաջորդաբար ստացել է լողի աշխարհի գավաթը (2012-2015)։

Ներկայացրել է Հունգարիան 4 Օլիմպիական խաղերում։ (2004, 2008, 2012, 2016)։ Մարզվում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում։

Հոսուի արդյունքները Օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը 2004 2008 2012 2016
100 մեըր մեջքի վրա  Ոսկի
200 մետր թիկնալող  Արծաթ
200 մետր ազատ ոճով 31
200 մետր բատերֆլայ 9
200 մետր համալիր լողում 17 8  Ոսկի
400 մետր համալիր լողում 12 4  Ոսկի
Էստաֆետը 4×200 մ ազատ ոճով 9

Անհատական ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 100մ թիկնալող․ 59,40
  • 200մ բատերֆլայ․ 2.04,27
  • 200մ համալիր լող․ 2.06,12 WR
  • 400մ համալիր լող․4.26,36 WR[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատինկա Հոսու» հոդվածին։