Jump to content

Կատաղիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կատաղիներ» (ֆր.՝ Enragés), մականուն, որ տրվել է ֆրանսիական հեղափոխության ժամանակ առավել ձախ հոսանքի ներկայացուցիչներին՝ քաղաքային պլեբսի գաղափարախոսներին (Ժակ Ռու, Ժան Թեոֆիլ Լեկլերք, ժան Ֆրանսուա Վառլե և ուրիշներ)։ «Կատաղիները», դեմ չլինելով մասնավոր սեփականությանը, կոչ էին անում «անխնա պայքարել սպեկուլյանտների դեմ», գլխավորել են լայն սպառման ապրանքների վրա կայուն գներ հաստատելու համար շարժումը։ «Կատաղիները» կարևոր դեր են խաղացել ժիրոնդիստների (որոնք և տվել են «կատաղիներ» անունը) դեմ յակոբինյանների պայքարում։

Յակոբինյան դիկտատուրայի հաստատումը չբավարարեց «կատաղիներ»-ին, որոնք պահանջում էին անհապաղ միջոցներ ստորին խավերի վիճակը բարելավելու համար։ «Կատաղիները» խստորեն քննադատեցին 1793 թվականի յակոբինյան սահմանադրությունը։ Յակոբինյանները, որոնց համար թանկ էր դաշինքը «կատաղիներ»-ի հետ ժիրոնդիստների դեմ պայքարում, 1793 թվականի կեսին խզեցին այդ դաշինքը և աշնանը ջախջախեցին նրանց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 285