Jump to content

Կասպեր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասպեր
անգլ.՝ Casper
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, ֆենթեզի ֆիլմ[1][2][3], մանկական ֆիլմ, կինոկատակերգություն, ֆիլմ ուրվականների մասին և ընտանեկան ֆիլմ
Թեմաուրվականներով տուն
Թվականմայիսի 26, 1995[4] և հուլիսի 20, 1995[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրեդ Սիլբեռլինգ[1][2][5]
ՊրոդյուսերՋերալդ Մոլեն, Սթիվեն Սփիլբերգ, Սթիվ Ուոթերման, Ջեֆ Ֆրանկլին և Քոլին Ուիլսոն[6]
Սցենարի հեղինակԴիննա Օլիվեր, Շերի Սթոուներ, Ջո Օրիոլո և Սեյմուր Ռայթ
ԴերակատարներԲիլ Փուլման[7][8][9], Քրիստինա Ռիչի[7][9], Դևոն Սավա[9], Քեթի Մորիարտի[7][9], Էրիկ Այդլ[9], Էմի Բրեննեման[9], Չոնսի Լեոպարդի[9], Բեն Սթեյն[9], Բրեդ Գարեթ[9], Քլինթ Իսթվուդ[9], Դեն Էյքրոյդ[9], Դոն Նովելլո[9], Ֆրեդ Ռոջերս[9], Ջո Ալասքի[9], Մալաչի Փիրսոն[9], Մել Գիբսոն[9], Ռոդնի Դենջերֆիլդ[9], Թերրի Մերֆի, Ջոն Քասիր և Գարեթ Ռաթլիֆ Հենսոն
ՕպերատորԴին Քանդի[10]
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՄայքլ Քան
Պատմվածքի վայրՄեն
Նկարահանման վայրՄեն
ԿինոընկերությունAmblin Entertainment և Harvey Films
Տևողություն100 րոպե
Բյուջե55 000 000 $
Շահույթ287 928 194 $[11] և 100 328 194 $[12]
ՀաջորդCasper: A Spirited Beginning?
Պաշտոնական կայքէջ

«Կասպեր» (անգլ.՝ Casper), Բրեդ Սիլբերլինգի ֆիլմը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Քրիստինա Ռիչին, Բիլ Փուլմանը և Քեթի Մորիարտին[13][14]։

Անրջելով մահացած կնոջ՝ Ամելիայի մասին՝ պարանորմալ երևույթների մասնագետ բժիշկ Հարվին իր դուստր Քեթիի հետ ճամփորդում է ամբողջ երկրում՝ հուսալով ի վերջո կապ հաստատել սիրելիի հետ։ Հայրն աղջկա հետ հայտնվում է Ուիփսթաֆում՝ վայր, որտեղ բնակվում են երեք չար հոգիները (Սթրեչ, Սթինքի և Ֆաթսո)։

Առանձնատան տիրուհին՝ տիկին Քերրիգանը, վարձում է բժիշկ Հարվիին՝ հուսալով, որ նա կարտաքսի նրանց, և կկարողանա գտնել դղյակում թաքցրած գանձերը։ Եվ ահա Քեթը ծանոթանում է Կասպերի հետ։ Նա, ի տարբերություն երեխայի մյուս չար շրջապատողների, ընկերասեր է։

Տիկին Քերրիգանը իր փաստաբան Դիբսին հրահանգում է հետևել բժիշկ Հարվիին և Քեթին, որը հասցրել էր ընկերանալ Կասպերի հետ։ Աղջիկը ուզում էր երեկույթ կազմակերպել, որպեսզի դուր գա իր նոր դասընկերներին, մասնավորապես, Վիքին։ Հանգամանքներն այնպես են դասավորվում, որ բժիշկ Հարվին հոգի է դառնում, իսկ Կասպերի հոր հայտնագործած դեղը բավականացնում է միայն մեկի համար։

Զոհելով նորից մարդ դառնալու հնարավորությունը՝ Կասպերը հնարավորություն է ստանում պարահանդեսի ժամանակ պարել Քեթի հետ․ Ամելիայի հոգին Կասպերին վերածում է կենդանի մարդու միայն մեկ ժամով[15]։

  • Դեվոն Սավա - Կասպեր (ՄաքՖադեն), հոգի (հնչյունավորող՝ Մալաչի Փիրսոն)
  • Քրիստինա Ռիչի - Քեյթլին «Քեյթ» Հարվի, Ջեյմսի և Ամելիա Հարվիի դուստրը
  • Բիլլ Փուլման - Բժիշկ Ջեյմս Հարվի, Ամելիայի ամուսինը, Քեթի հայրը
  • Էմի Բրենեման - Ամելիա Հարվի, հոգի, Ջեյմսի մահացած կինը, Քեթի մայրը
  • Քեթի Մորիարթի - Քերրիգան Քրիթենդեն
  • Էրիկ Այդլ - փաստաբան Փոլ «Դիբս» Պլուցկեր
  • Ջո Նայփոթ - Ստրեչ, հոգի
  • Ջո Ալյասկի - Սթինքի, հոգի
  • Բրեդ Գարրետ - Ֆաթսո, հոգի
  • Գերետ ՌետֆիլՀենսոն - Վիկ դե Ֆիլլիպպի, էմբերի ընկերը
  • Ջեսսիկա Ուեսսոն - Էմբեր Ուայթմայր, Վիքի ընկերուհին
  • Չոնսի Լեոպարդի - Նիքի
  • Բեն Սթայն - պարոն Ռուգ
  • Դոն Նովելլո - Գվիդո Սարդուչիի հայրը
  • Ֆրեդ Ռոջերս - պարոն Ռոջերս, քրոնիկա
  • Ուեսլի Թոմփսոն - պարոն Քյորթիս
  • Քլինթ Իսթվուդ - դրվագ
  • Ռոդնի Դենջերֆիլդ - դրվագ
  • Մել Գիբսոն - դրվագ
  • Դեն Էյքրոյդ - հոգիների որսորդը
  • Ֆիլմի կարգախոսն է՝ «Ընկերությունը վեր է ամեն ինչից»։
  • Չնայած ֆիլմը կատակերգական է, բայց նրանում շատ են մռայլ երանգները՝ կապված մահվան և երկրի վրա անավարտ աշխատանքների հետ։ Նույնը կարելի է ասել նաև Կասպերի մասին մուլտֆիլմերի մասին, որտեղ պատկերված են երեխաների, շնիկների և այլ կենդանիների հոգիներ, ինչը նշանակում է, որ նրանք մահացել են այդ տարիքում։
  • Ֆիլմում հայտնվում է Դեն Էյքրոյդը (09:22) հոգիների չորս որսորդներից մեկի՝ Ռեյ Ստենցի դերում։ Շատ դերասաններ հայտնվում են իբրև կամեո։ Նրանց թվում են Ռոդնի Դենջերֆիլդը, Մել Գիբսոնը, Քլինթ Իսթվուդը։
  • Կասպերի ազգանունը Մաք-Ֆեյդեն է։ Դա կարելի է տեսնել Քեթի կարդացած թերթի հոդվածի վերնագրում։ Ընդհանուր առմամբ, սա Կասպերի մասին միակ էկրանավորումն է, որում բացահայտվում են նրա անցյալը և մահվան պատճառները։
  • Սա երկրորդ ֆիլմն է, որտեղ Քրիստինա Ռիչչին սիրահարվում է Դեվոն Սավային (նա խաղում է Կասպերի դերը մարդու կերպարում)։ Նրանց հերոսների միջև սիրային կապ կար «Այժմ և այն ժամանակ» ֆիլմում[16]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատ Սերգեյ Կուդրյավցևը իր «3500 ֆիլմի գրախոսություն» գրքում նշել է մի քանի փաստ ֆիլմի մասին․

«Ամենազվարճալին այն հանգամանքն է, որ բարոյականության որոշ նախանձախնդիրներ սպառնացին դիմել ԱՄՆ սենատ, որը պետք է դատապարտեր մանկական հեքիաթը նրանում առկա հոգիների սեռական նշանների հայհոյող ակնարկների պատճառով։ Տեսարաններից մեկում Կասպեր անունով հոգին վերածվում է գեղեցիկ տղայի, որի հետ մտերմիկ հպվելով պարում է դեռահաս Քեթը, որն արդեն ունի հասուն կնոջը բնորոշ հատկանիշներ։ Մինչդեռ դիսնեյական մուլտֆիլմերը տարիներ շարունակ պատանի հանդիսատեսին սովորեցրել էին կարծես թե անսեռ հերոսների առկայությանը»։

Նա նաև ընդգծում է ֆիլմի անտեղի մռայլությունը․

«Մեծ ֆիլմում ֆիլմի դեբյուտի հեղինակը՝ Բրեդ Սիլբերլինգը (նախկինում աշխատում էր հեռուստատեսությունում), նույնպես հիշեցնում է Բերրի Զոննենֆելդի սև, առեղծվածային կատակերգությունը։ Սակայն «Կասպեր»-ի երկրորդ հատվածում հոգիների կատակերգական անբնական շարժումները և այլ կատակներ (եթե հավատանք տիտրերին, սեփական կերպարում միայն Ռոջեր Դեյնջերֆիլդն է հայտնվում, իսկ, օրինակ, Քլինթ Իսթվուդը և Մել Գիբսոնը, Դենիս Մյորենայի և Մայքլ Լանտիերի համակարգչային խորամանկության շնորհիվ տպագրված են նկարում․ այդ հնարքը աշխարհին զարմացրել էր դեռևս «Յուրայի ժամանակաշրջանում») իրենց տեղը զիջում են ավելի բարոյականացված դրվագներին։ Ի սկզբանե բարի Կասպերը դառնում է «սրբերի սուրբը», իսկ նրա ավազակ եղբայրներն ապրումակցում են բժիշկ Հարվիիին՝ Քեթի հորը։ Բայց ավելի լավ է սկզբից մինչև վերջ ծիծաղել՝ դիտելով Էբբոտի և Կոստելլոյի մասնակցությամբ «Բռնեք այդ հոգուն» կատակերգությունը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Casper (1995) - IMDb(բազմ․) — 1990.
  2. 2,0 2,1 Stopklatka - codziennie dobre filmy (польск.) — 1996.
  3. Casper (1995) — 2002.
  4. 4,0 4,1 Release info — 1990.
  5. Casper (1995) (իսպ.) — 2002.
  6. https://www.imdb.com/name/nm0933213/
  7. 7,0 7,1 7,2 http://stopklatka.pl/film/casper
  8. http://www.filmaffinity.com/es/film345638.html
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 http://www.imdb.com/title/tt0112642/fullcredits
  10. http://www.nytimes.com/movie/review?res=990CE0DE1030F935A15756C0A963958260
  11. Box Office Mojo — 1999.
  12. Internet Movie Database — 1990.
  13. Box Office Mojo — 1999.
  14. «Casper (1995)». Box Office Mojo. 1995 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  15. Ojumu, Akin (2003 թ․ փետրվարի 16). «The family that grieves together...». The Guardian. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  16. Cindy Pearlman (1995-06-21). "Ghost Busters". EW.com. Retrieved 2014-12-02.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]