Jump to content

Կառլոս Նասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Նասար
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 12, 2004(2004-05-12) (20 տարեկան)
Ծննդավայր՝Փարիզ, Ֆրանսիա[1]

Կառլոս Նասար (բուլղար․՝ Карлос Насар, մայիսի 12, 2004(2004-05-12), Փարիզ, Ֆրանսիա[1]), բուլղարացի մարզիկ, ծանրորդ, 2021 թվականի աշխարհի չեմպիոն, 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն և այդ առաջնության լավագույն ծանրորդ[2], 2021 և 2022 թվականների Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, 2019 թվականի աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2018 և 2019 թվականների Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Նասարը ծնվել է 2004 թվականին։ Մայրը բուլղարուհի է, հայրը՝ լիբանանցի։ Կառլոսը մեծացել է Չերվեն Բրյագում, որտեղ էլ սկսել է զբաղվել ծանրամարտով։

2018 և 2019 թվականներին Եվրոպայի պատանեկան առաջնություններում, նախ մինչև 69 կգ քաշային կարգում, այնուհետև մինչև 81 կգ քաշային կարգում զբաղեցրել Է առաջին տեղը և դարձել Եվրոպայի չեմպիոն։

2019 թվականին Լաս Վեգասում տեղի ունեցած աշխարհի պատանեկան առաջնությունում մինչև 73 կգ քաշային կարգում նա 291 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ[3]։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 81 կգ քաշային կարգում Կառլոսը 369 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը։ Բուլղարացի մարզիկը պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում եղել է առաջինը և սահմանել Եվրոպայի նոր ռեկորդ։

2021 թվականի դեկտեմբերին Տաշքենդում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 81 կգ քաշային Կառլոս Նասարը երկու վարժությունների հանրագումարով 374 կգ քաշային կարգում դարձել է մրցաշարի հաղթող․ պոկում վարժությունում նա փոքր արծաթե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում բարձրացրել է 208 կիլոգրամանոց ծանրաձողը և գրանցել աշխարհի ռեկորդ[4]։

2022 թվականին Բոգոտայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում մինչև 89 կգ քաշային կարգում Կառլոսը 220 կգ քաշով համաշխարհային ռեկորդ է սահմանել հրում վարժությունում։ Պոկում վարժությունում բուլղարացի ծանրորդը չի կարողացել գրանցել քաշը և երկու վարժությունների հանրագումարում մնացել է առանց արդյունքի։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում բուլղարացի ծանրորդը երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել․ մինչև 89 կգ քաշային կարգում 18-ամյա ծանրորդն աչքի է ընկել 395 կգ արդյունքով (174 կգ պոկում և 221 կգ հրում)։ Հրում վարժությունում Նասարը բարելավել է սեփական համաշխարհային ռեկորդը, որը նախկինում կազմում էր 220 կգ։ Ծանրորդը հանրագումարով գերազանցել է իտալացի Անտոնիո Պիցոլատոյի (392 կգ) համաշխարհային ռեկորդը։

Ծանրամարտի աշխարհի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
 Ոսկի մինչև 81 կգ 2021 Տաշքենդ, Ուզբեկստան 166,0 208,0 WR 374,0
Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
 Արծաթ մինչև 81 կգ 2021 Մոսկվա, Ռուսաստան 163,0 206,0  Էրիտրեա 369,0
 Արծաթ մինչև 86 կգ 2022 Տիրանա, Ալբանիա 171,0 211,0  Էրիտրեա 382,0
 Ոսկի մինչև 61 կգ 2023 Երևան, Հայաստան 174,0 221,0 WR 395,0 WR

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://bnr.bg/varna/post/101656652
  2. «Երևանյան ԵԱ-ի լավագույն ծանրորդները». VNews. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  3. «Болгарский штангист завоевал золотую медаль на Чемпионате мира среди кадетов в США». rus.bg (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Карлос Насар одержал победу на чемпионате мира по тяжелой атлетике». ironmuscles.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]