Ցողունը ճյուղավորվող է, բարձրանում է՝ մինչև 1 մ։ Տերևները կրկնակի-եռակի փետրաձև հատված են։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ, մանուշակագույն, հազվադեպ՝ դեղնավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը ձվաձև կամ երկարավուն ձվաձև, մեջքի կողմից սեղմված, մերկ կամ մազածածկ սերմնապտուղ է։
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, կումարին, ածխաջրեր, թթուներ։ Օգտագործում են շնչարգելության, կծկանքի, նևրոզների և սրտային այլ հիվանդությունների ժամանակ, նաև որպես հակաքաղցկեղային միջոց։ Մեծաջրանցքիկ կապնդեղ (հանդիպում է միայն Արագածլեռան վրա) և նրբաճյուղ կապնդեղ (բնաշխարհիկ է, հանդիպում է Վայոց ձորի մարզում) տեսակները գրանցված են ՀՀԿարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։