Կապիտանի աղջիկը (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Հիմնված է | Կապիտանի աղջիկը |
Ռեժիսոր | Եկատերինա Միխայլովա |
Պրոդյուսեր | Տենգիզ Սեմյոնով |
Բեմադրող նկարիչ | Նինա Վինոգրադովա |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Անիմոս |
Տևողություն | 28 րոպե |
Թվական | 2005 |
«Կապիտանի աղջիկը», ռուսական տիկնիկային անիմացիոն ֆիլմ, նկարահանվել է «Անիմոս» ընկերության կողմից 2005 թվականին։ Մուլտֆիլմի ռեժիսոր Եկատերինա Միխայլովան «Ռուսական դասականը՝ երեխաների համար» ծրագրի շրջանակներում ստեղծել է Պուշկինի «Կապիտանի աղջիկը» պատմվածքի էկրանավորումը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականին Սուզդալում՝ «Անիմացիոն ֆիլմի բաց ռուսական փառատոնի» շրջանակներում։ Ֆիլմը նկարահանվել է Կինեմատոգրաֆիայի և մշակույթի պետական դաշնային գործակալության ֆինանսավորմամբ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կապիտանի աղջիկը» պատմվածքի անիմացիոն տարբերակը ստեղծելու գաղափարը ռեժիսոր Եկատերինա Միխայլովան հղացել է դեռևս 1990-ականների վերջերին, երբ Ռուսաստանում նշվում էր Պուշկինի 200-ամյակը։ Սակայն նա կարողացավ սկսել աշխատանքը միայն այն բանից հետո, երբ մեկնարկեց «Ռուսական դասականը՝ երեխաների համար» անիմացիոն ծրագիրը։ Այդ առթիվ ռեժիսորն ասել է․
Ես ցանկանում էի այս ամենին նայել ցվետաևյան տեսանկյունից, ստեղծել պոետիկ-միստիկ մեկնություն։ Սկզբնական շրջանում փորձեցի աշխատել սցենարիստների հետ, բայց անընդհատ ինչ-որ պատկերազարդում էր ստացվում։ Այդժամ ես ինքս սկսեցի սցենար գրել[1]։ - Եկատերինա Միխայլովա
|
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները սկսվում են Պուգաչովի մահապատժի տեսարանով։ Ականատես պալատական Պյոտր Գրինյովը հիշում է, թե ինչպես էր բուք ու բորանի ժամանակ իր հավատարիմ ծառա Սավելյիչի հետ շեղվել ճանապարհից, և ճիշտ ճանապարհը նրանց ցույց էր տվել մի անծանոթ մորուսավոր տղամարդ։ Ի նշան երախտագիտության՝ Պյոտր Սերգեևիչը նրան նվիրել էր իր նոր, նապաստակի մորթուց պատրաստված քուրքը։
Այնուհետև հիշողությունները Գրինյովին տանում են կայազոր, որտեղ նա պետք է ծառայեր։ Այստեղ կյանքը նրան կապում է պարզամիտ պարետի` կապիտան Միրոնովի, նրա աղջկա` քչախոս և վախվորած Մաշայի, ինչպես նաև պորուչիկ Շվաբրինի հետ, որն ընկերոջից վերածվում է հակառակորդի, այնուհետև` դավաճանի։
Պուգաչովի՝ պահակազորից փախչելու և կայազորում հայտնվելու դրվագները հեքիաթային լինելու հետ մեկտեղ իրական են, համենայն դեպս` գլխավոր հերոսի հիշողություններում։ Ապստամբը նրա հիշողությունում երբեմն հառնում է որպես խռովարար` արդեն ծանոթ քուրքով, երբեմն էլ վերածվում է գայլի։
Ֆիլմի գլխավոր դրվագը Մաշայի հետևից Գրինյովի՝ կայազոր վերադառնալն է։ Պուգաչովը հավանություն է տալիս Մաշայի գնալուն, բայց երդմնազանց Շվաբրինը մատնում է խմբապետին ասելով, որ այդ աղջիկը նրա գլխատած կապիտան Միրոնովի աղջիկն է, ինչի մասին Պյոտր Անդրեևիչը լռում էր։ Որոշման կայացումը տևում է մի քանի վայրկյան։ Վերջապես Պուգաչովը հայտնում է իր որոշումը. «Գլխատել, ուրեմն գլխատել, ներել, ուրեմն ներել», և ազատ է արձակում սիրահարներին։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր - Եկատերինա Միխայլովա
- Սցենարի հեղինակներ - Եկատերինա Միխայլովա, Տատյանա Շեստակովա
- Նկարիչ-բեմադրող - Նինա Վինոգրադովա
- Անիմատորներ - Ալլա Սոլովևա, Դմիտրի Նովոսելով, Եվգենիա Ժիրկովա
- Օպերատոր - Իգոր Սկիդան-Բոսին
- Կոմպոզիտոր - Եկատերինա Կոմալկովա
- Հնչյունային ռեժիսոր - Վիկտոր Բրուս
- Տիկնիկների և ձևավորումների պատրաստում - Գեննադի Բոգաչյով, Վլադիմիր Շաֆրանյուկ, Անատոլի Գնեդինսկի, Միխայիլ Կոլտունով, Վլադիմիր Շեգոլկով, Իգոր Խիլով, Յանա Բորինսկայա, Նիկոլայ Զակլյակով, Ելենա Պոկրովսկայա, Նատալյա Բարկովսկայա, Նատալյա Լյարսկայա, Օլգա Ուսաչյովա, Վիկտոր Պիունով, Անդրեյ Պուչնին, Տատյանա Պլատոնովա, Գալինա Կրուգլովա
- Մոնտաժողներ - Ալեքսանդր Իպոլիտով, Լյուդմիլա Կոպտևա
- Պրոդյուսեր - Թենգիզ Սեմյոնով
- Դերերի հնչյունավորում - Ալեքսանդր Պարրա, Պավել Բարշակ, Եվգենի Ռեդկո, Սերգեյ Յակուբենկո, Եկատերինա Սեմյոնովա, Լյուդմիլա Գնիլովա, Վասիլի Ստոնոժենկո, Վիկտոր Պիունով
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 - «Ոսկե ձկնիկ» մանկական անիմացիոն ֆիլմի 11-րդ միջազգային փառատոն, փառատոնի պաշտոնական մրցանակ՝ «Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ»[2]
- 2006 - «Ոսկե ասպետ» 15-րդ միջազգային կինոֆորում, գլխավոր մրցանակ[3]
- 2007 - «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար (2006)[4]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Киношные интервью — Екатерина Михайлова: «Меня привлекает форма рондо»
- ↑ Подведены итоги 11-го международного фестиваля детского анимационного кино «Золотая рыбка» 5.10.2006
- ↑ «Лауреаты XV Международного Кинофорума «Золотой Витязь» 2006 г.». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Лауреаты премии «Золотой орёл» за 2006 год». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կապիտանի աղջիկը» russiancinema.ru(չաշխատող հղում)
- «Կապիտանի աղջիկը» — animos.ru
- «Անիմոս» ստուդիան էկրանավորում է «Կապիտանի աղջիկը» մուլտֆիլմը.13.10.2004
- Պուգաչովը վերածվում է գայլի Սերգեյ Կապկով,«Գազետա» 26.10.2004
|