Կաունասի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաունասի ամրոց
Kauno pilis
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունԼիտվա Լիտվա, Կաունաս
Վարչական միավորԿաունաս
Երկիր Լիտվա
Շինանյութաղյուս
ԻրադարձություններSiege of Kaunas?
Կայքkaunopilis.lt/vidinis_en.html
Քարտեզ
Քարտեզ
 Kaunas Castle Վիքիպահեստում

Կաունասի ամրոց (լիտ.՝ Kauno pilis), ռազմական կառույց, որը գտնվում է Լիտվայի Կաունաս քաղաքում։

Ըստ հնագիտական ուսումնասիրությունների՝ Կաունասի ամրոցը հիմնադրվել է 13-րդ դարում։ Ամրոցը շրջափակված է եղել աշտարակավոր և բրգաձև պարիսպներով։ Ներկայումս պահպանվել են ամրոցի երկու հիմնական պարիսպները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն առաջին անգամ գրավոր հիշատակվել է 1361 թվականին՝ գերմանացի պատմաբան Վիգանդ ֆոն Մարբուրգի «պրուսիական հողերի խրոնիկա» աշխատության մեջ։

1362 թվականին գերմանացի կաթոլիկ հոգևոր-ասպետական Տևտոնական օրդենի զինվորները պաշարել են ամրոցը և ծանր պայքարից հետո այն ավերել։ Այն վերակառուցվել է 15-րդ դարում՝ Լիտվայի մեծ իշխան Վիտովտի կողմից։

1611 թվականին փլուզվել են աշտարակները։ Ներկայումս պահպանվել են կիսաքանդ ամրոցի միայն երկու հիմնական աշտարակները։

Վերջին տասնամյակում Լիտվայի Հանրապետության իշխանությունների կողմից վերականգնվել է ամրոցի տանիքը։ Ամրոցում գործում է զբոսաշրջային խորհրդատվական գործակալություն։

Ծրագրվում է ամրոցի ներսում ստեղծել թանգարանային ցուցադրություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kauno istorijos metraštis. Kaunas, V tomas, 2004
  • S. Thurnbull. Crusader Castles of the Teutonic Knights. Osprey Publishing, 2003
  • R. Jasas. Vygandas Marburgietis. Naujoji Prūsijos kronika. Vilnius, 1999