Jump to content

Կաունասի ամրոց

Կաունասի ամրոց
Kauno pilis
Տեսակդղյակ
ՏեղագրությունԼիտվա Լիտվա, Կաունաս
Վարչական միավորԿաունաս
Երկիր Լիտվա
Շինանյութաղյուս
ՃակատամարտերSiege of Kaunas?
Կայքkaunomuziejus.lt/en/plan-your-visit-to-kaunas-castle/kaunas-castle/
54°53′56″N 23°53′06″E / 54.898888888889°N 23.885°E / 54.898888888889; 23.885
Քարտեզ
Քարտեզ
 Kaunas Castle Վիքիպահեստում

Կաունասի ամրոց (լիտ.՝ Kauno pilis), ռազմական կառույց, որը գտնվում է Լիտվայի Կաունաս քաղաքում։

Ըստ հնագիտական ուսումնասիրությունների՝ Կաունասի ամրոցը հիմնադրվել է 13-րդ դարում։ Ամրոցը շրջափակված է եղել աշտարակավոր և բրգաձև պարիսպներով։ Ներկայումս պահպանվել են ամրոցի երկու հիմնական պարիսպները։

Ամրոցն առաջին անգամ գրավոր հիշատակվել է 1361 թվականին՝ գերմանացի պատմաբան Վիգանդ ֆոն Մարբուրգի «պրուսիական հողերի խրոնիկա» աշխատության մեջ։

1362 թվականին գերմանացի կաթոլիկ հոգևոր-ասպետական Տևտոնական օրդենի զինվորները պաշարել են ամրոցը և ծանր պայքարից հետո այն ավերել։ Այն վերակառուցվել է 15-րդ դարում՝ Լիտվայի մեծ իշխան Վիտովտի կողմից։

1611 թվականին փլուզվել են աշտարակները։ Ներկայումս պահպանվել են կիսաքանդ ամրոցի միայն երկու հիմնական աշտարակները։

Վերջին տասնամյակում Լիտվայի իշխանությունների կողմից վերականգնվել է ամրոցի տանիքը։ Ամրոցում գործում է զբոսաշրջային խորհրդատվական գործակալություն։

Ծրագրվում է ամրոցի ներսում ստեղծել թանգարանային ցուցադրություն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kauno istorijos metraštis. Kaunas, V tomas, 2004
  • S. Thurnbull. Crusader Castles of the Teutonic Knights. Osprey Publishing, 2003
  • R. Jasas. Vygandas Marburgietis. Naujoji Prūsijos kronika. Vilnius, 1999