Jump to content

Կանադական ազգային ցուցահանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանադական ազգային ցուցահանդես (ԿԱՑ, հայտնի է նաև որպես The Ex), ամենամյա միջոցառում, որը տեղի է ունենում Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի Ցուցահանդեսի վայրում։ Տևում է 18 օր` ներառելով Կանադայի Աշխատավորի օրը՝ սեպտեմբերի առաջին երկուշաբթին։ Ամեն տարի, ունենալով մոտ 1,5 միլիոն այցելու, ցուցահանդեսը համարվում է Կանադայի ամենախոշոր ամենամյա տոնավաճառը և 5-րդ ամենամեծ ցուցահանդես-վաճառքը Հյուսիսային Ամերիկայում[1]։ Կանադական առաջին ազգային ցուցահանդեսը տեղի է ունեցել 1879 թվականին, հիմնականում Կանադայում գյուղատնտեսության և տեխնոլոգիաների խթանման համար։ Ցուցահանդեսի ժամանակ գյուղատնտեսները, ճարտարագետները և գիտնականները ցուցադրել են իրենց հայտնագործություններն ու գյուտերը։ Ժամանակի ընթացքում ԿԱՑ-ը փոխվել է՝ արտացոլելով բազմազանության և նորարարության աճը, չնայած գյուղատնտեսությունն ու տեխնոլոգիան այսօր էլ շարունակում են Կանադական ազգային ցուցահանդեսի մեծ մասը կազմել։ Մեծ Տորոնտոյի շրջանի և շրջակա համայնքների շատ մարդկանց համար ԿԱՑ-ն ամենամյա ընտանեկան ավանդույթ է։

Կանադական ազգային ցուցահանդեսն անցկացվում է 192 ակր տարածք զբաղեցնող ցուցահանդեսային վայրում, որը գտնվում է Տորոնտոյի կենտրոնից արևմուտք՝ Օնտարիո լճի ափերին։ Տարածքն աչքի է ընկնում մի քանի շինություններով ու կառույցներով, որոնցից շատերն ըստ իրենց կարևորության ներառված են Օնտարիոյի ժառանգության ակտում։ Կան մի քանի բացօթյա կենդանի երաժշտության վայրեր, ֆուտբոլի մարզադաշտ, զբոսայգիներ, շատրվաններ, պլազաներ, վարդերի պարտեզ, արձաններ, կայանատեղիներ։ Բոլոր ճանապարհներն անվանված են Կանադայի նահագների ու տարածքների անուններով։ Ե՛վ Toronto Transit Commission (TTC), և՛ GO Transit-ը ապահովում են տրանսպորտային միջոցներ դեպի ցուցահանդեսի վայր։

Հետաքրքիր վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրություններ, տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական Bandshell-ի բեմը
Հավասարակշռված ժայռեր՝ որպես ավազե քանդակագործության մաս

18-օրյա ցուցահանդեսը բաղկացած է առևտրի գոտիներից, ցուցահանդեսներից, կենդանի զվարճանքի կետերից, գյուղատնտեսական ցուցադրումներից, սպորտային միջոցառումներից, կազինոներից, կառնավալներից, խաղերից և սննդի կետերից։ 1949 թվականից տոնավաճառի առանձնահատկություններից է Աշխատավորի օրվա հանգստյան օրը կազմակերպվելիք Կանադայի միջազգային օդային ցուցադրությունը։

Վաճառողները, պետական գերատեսչությունները և տարբեր արդյունաբերական ասոցիացիաներ բազմաթիվ շենքերում կազմակերպում են ցուցադրություններ։ Դրանց շարքում են Արտադրանքի միջազգային տաղավարն ամբողջ աշխարհից, արհեստների ու արվեստների և հոբբիների համար նախատեսված շենքերը։ Մուտքի կենտրոնական համալիրում է գտնվում միջազգային տաղավարը, այգիների ցուցադրությունը, SuperDogs ներկայացումներ, ավազե քանդակագործություն, ինչպես նաև ցուցահանդեսային տարածք, որն օգտագործվում է գյուղատնտեսական կամ արդյունաբերական դիզայնի և կենդանի բեմի համար։ Սննդի շենքում կան տարբեր մշակույթների սնունդ ներկայացնող մեծ թվով վաճառողներ։ Better Living Centre շենքը մի կողմից օգտագործվում է որպես կազինո, մյուս կողմից` գյուղատնտեսական ցուցադրություն։ Կանադական ազգային ցուցահանդեսը շարունակում է գյուղատնտեսական արտադրանքի մրցակցության իր ավանդույթը, և հաղթողները ներկայացվում են Better Living Centre-ում. կա նաև կարագից քանդակագործական մրցույթ։ Այլ ցուցահանդեսային տարածքներ տարբեր տարիների ընթացքում տարբեր կերպ են օգտագործվում։ Փողոցների երկայնքով վաճառողներն առաջարկում են զեղչեր, անսովոր ապրանքներ։ 1792 թվականի «Scadding Cabin» տնակի ցուցադրությունը եղել է նաև տոնավաճառի առաջին տարում։

Կոլիզեում շենքն օգտագործվում է կենդանի շոուների համար, Bandshell-ն՝ ամենօրյա երաժշտության։ Բացօթյա զվարճանքի համար տոնավաճառում տարբեր կետեր կան՝ գարեջրի այգիներ, երաժշտական, ակրոբատիկ համարներ, պարկուր, կրկեսային համարներ, մանկական շոուներ և կրթական ցուցադրություններ։ ԿԱՑ-ն ունի երկու խոշոր շքերթ՝ Զինվորների օրվա շքերթ և Աշխատավորների օրվա շքերթ։ Ամեն երեկո տեղի է ունենում «Mardi Gras» շքերթը։

Զբոսայգու հյուսիսարևմտյան անկյունում կա մանկական տարածք՝ մինչև 12 տարեկան երեխաների ձիարշավների համար։ Հիմնական տարածքը գտնվում է EnerCare-ի կենտրոնից արևմուտք և ունի մի քանի տասնյակ ձիարշավներ։

Տորոնտոյի մասնագիտացված մարզական թիմերից երկուսը ԿԱՑ-ի ընթացքում անցկացնում են տնային խաղեր։ Toronto Argonauts և Toronto FC ֆուտբոլային թիմերը երկուսն էլ խաղում են տոնավաճառի կենտրոնում գտնվող BMO դաշտում։

2016 թվականի ԿԱՑ նոր առանձնահատկություններից են եղել՝

  • ԿԱՑ ինովացիոն ավտոտնակը
  • Ջրային հատվածում ջրի դահուկներ և ուեյքբորդինգ շոուներ և մրցույթներ
  • Pokémon GO
  • Աստղային ճանապարհ ցուցահանդես

2015 թվականի ԿԱՑ նոր առանձնահատկություններից են եղել՝

  • Bon Voyage!
  • Hollywoof
  • RUSH
  • XPogo Stunt Team

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Avigdor, Jeanine (1994). The Scadding Cabin, 1794: Toronto's Oldest House. The York Pioneer and Historical Society. ISBN 0-9698404-0-3..
  • Withrow, John, ed. (1978). Once Upon a Century: 100 Year History of The "Ex. J.H. Robinson Publishing Ltd.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]