Կան Դանիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կան Դանիել
կորեերեն՝ 강다니엘
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1996(1996-12-10) (27 տարեկան)
ԾննդավայրԲուսան, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունԿյոնգ Հվի համալսարան
Մասնագիտություներգիչ, ձեռնարկատեր, դերասան, երգերի հեղինակ և գործարար
ԱնդամությունWanna One
Կայքkonnectent.com/kangdaniel.php
Ստորագրություն
Изображение автографа
 Kang Daniel Վիքիպահեստում

Կան Դանիել (կորեերեն՝ 강다니엘, ի ծնե՝ Կան Իյ Գոն (կորեերեն՝ 강의건), առավել հայտնի է Դանիել մականվամբ, դեկտեմբերի 10, 1996(1996-12-10), Բուսան, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ, «Produce 101» ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանի հաղթող։ Wanna One ժամանակավոր բոյ բենդի նախկին անդամ է (2017—2019)։ Մենահամերգային առաջնաելույթը կայացել է 2019 թվականի հուլիսի 25-ին «Color on Me» մինի-ալբոմի թողարկմամբ։

Կյանք ու կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2016: Վաղ տարիներ և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան Իյ Գոնը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 10-ին Բուսանում, Հարավային Կորեա[1], եղել է ընտանիքի միակ երեխան։ Փոխել է իր անունը և դարձրել է Դանիել, քանի որ հարազատները այն դժվար են արտաբերել[2]։ Հետո, ուսուցչի խորհրդով սկսել է զբաղվել պարով։ «Բարև» թոք շոուի ժամանակ խոստովանել է, որ տարրական դպրոցում հասակակիցների կողմից ենթարկվել է օստրակիզմի արտաքին տեսքի պատճառով։ Դանիելը զարգացրել է կիրքը պարելու նկատմամբ և դա օգնել է նրան ինքնահարգանք ձեռք բերել[3]։ Նախքան նրա՝ «Produce 101»-ում հայտնվելը վերապատրաստվել է երկու տարի ու մեկ ամիս, և գրանցվել է որպես թրեյնի B2M Entertainment-ում, հետո տեղափոխվել է MMO Entertainment[4]: Նրա ամենանշանավոր երևան գալը ստաժավորման շրջանում համարում են «Իր գաղտնի զենքը» հեռուստաշոուին մասնակցելը, որտեղ Դանիելը կատարել է Օմ Չոն Հվայի «Invitation» սինգլը, ինչպես նաև պարել է Fiestar ու Spica մասնակիցների համար[5]։

2017-2018: «Produce 101» և Wanna One[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելը Wanna One-ի համերգին, 2017 թվականի օգոստոս

2017 թվականին Դանիելը եղել է MMO Entertainment-ի ներկայացուցիչ «Produce 101» ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանում, որի արդյունքում եզրափակիչ է հասել առաջինը և դարձել է Wanna One ժամանակավոր խմբի կենտրոնը[6]։ Կոլոկտիվը մեծ հաջողություններ էր ակնկալում կորեական շուկայից, և Դանիելը, որպես ամենահայտնի մասնակից, նույնպես սկսել է իր հեռուստատեսային կարիերան։ Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել «Ծածկոցից այն կողմ կարող է վտանգավոր լինել» հեռուստաշոուի փորձնական էպիզոդը[7], և 2018 թվականին MBC Entertainment Awards-ի ժամանցային ծրագրերի անվանակարգում արժանացել է «Լավագույն նորեկ» մրցանակին[8]։ Ինչպես նաև Դանիելը հայտնվել է հայտնի հարավկորեական «Չոսոն իլբո» թերթի շապիկին[9]։ Հոկտեմբերին Կանը հայտնվել է InStyle նորաձևության ամսագրի շապիկին՝ դառնալով առաջին տղամարդ մասնակիցը ամսագրի տասնչորսամյա պատմության ընթացքում[10]։ Դանիելը նաև եղել է «Վարպետ–բանալի» շոուի մասնակից, և տարվա վերջին տարել է հաղթանակ SBS Entertainment Awards-ի «Լավագույն նորեկ» անվանակարգում[11]։

2018 թվականին Դանիելը եղել է Davichi-ի տեսահոլովակի գլխավոր մոդել[12]։ Ուչինի և Չժովանի մի խումբ անդամների հետ դարձել է Triple Position հատուկ ստորաբաժանման մի մասը, որը Mnet Asian Music Awards-ում հաղթել է «Լավագույն միավոր» անվանակարգում[13]։ Wanna One-ի հետ պայմանագիրն ավարտվել է դեկտեմբերի 31-ին, սակայն Կանը մասնակցել է խմբի հրաժեշտի համերգներին 2019 թվականի հունվարի 24-27-ը[14]։

2019-ներկա։ Դատավեճ LM Entertainment-ի ու Color on Me-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 31-ին հայտնի է դարձել, որ Դանիելը տեղափոխվելու է LM Entertainment իր գործունեությունը Wanna One-ում ավարտելուց հետո[15]։ Մարտի 21-ին Կանը գործակալության հետ իր բացառիկ պայմանագրի դադարեցման դիմում է ներկայացրել։ Ներկայացուցիչը հայտարարել Է, որ LM Entertainment-ը ստորագրել է ընդհանուր բիզնես պայմանագրեր, որոնք վաճառել են Դանիելի պայմանագրի բացառիկ իրավունքները երրորդ կողմին՝ առանց կատարողի իմացության[16]։ Մայիսի 10-ին Սեուլի դատարանը վճռել է, որ Կանը կարող է խզել պայմանագիրը[17]։ Մեկ ամիս անց հայտարարվել է, որ կատարողը բացելու է իր սեփական գործակալությունը ապագայում առաջխաղացման համար[18]։ Երկրորդ դատական նիստը տեղի է ունեցել մայիսի 26-ին, երբ LM-ն որոշել է բողոքարկել դատարանի որոշումը, սակայն բողոքը հուլիսի 11-ին պաշտոնապես մերժվել է[19]։

Հուլիսի 25-ին Դանիելը թողարկել է իր դեբյուտային «Color on Me» մինի ալբոմը[20]։

Հանրային իմիջ ու ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելը նշանավոր է բրենդի ճանաչելիության և մարքեթինգի ուժի համար, նա եղել է ամենահայտնին տղամարդկանց խմբերի այդլների վարկանիշների վերևում և տղամարդ մոդելների մեջ[21][22]։ 2017-ին նա դարձել է կորեական Գելապի ինստիտուտի վարկածով երկրորդ ամենանախընտրելի այդոլը[23]։

2018 թվականի հունվարին Դանիելը հայտնվել է ինդուստրիայի ազդեցիկ առաջնորդների ցուցակում՝ ըստ կորեական «Ֆորբս» ամսագրի[24], իսկ դեկտեմբերին հայտնվել է ամենանախընտրելի այդոլների թոփ 5 ցանկում[25]։

2019 թվականի հունվարի 1-ին Դանիելը Instagram-ում հաշիվ է բացել և 11 ժամ 36 րոպեում մեկ միլիոն բաժանորդ է հավաքել՝ գերազանցելով Հռոմի պապի համանման արդյունքը. հունվարի 3-ին ռեկորդը պաշտոնապես գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում[26]։ Կորեայի Ֆորբսը Դանիելին տեղավորել է տարվա ամենաազդեցիկ հայտնիների թոփ 5-ում, և նա դարձել է խմբերի մեջ միակ անհատական կատարողը[27]։

Հունիսի 12-ին հայտնի է դարձել, որ Կանը նշանակվել է Բուսանի պաշտոնական դեսպան[28]։ Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, նույն օրը նա առաջին նետումն է կատարել «Lotte Giants»-ի և «NCDinos»-ի մրցախաղում[29]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 5-ին հայտարարվել է, որ Դանիելը հանդիպում է Twice-ից Պակ Ջիհյոյի հետ. երկու գործակալններն էլ հաստատել են այդ տեղեկությունը։ Զույգը հարաբերությունների մեջ է եղել սկսած 2019 թվականից[30][31]։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին JYP Entertainment-ը հայտարարել էր, որ զույգը բաժանվել է խիտ գրաֆիկի պատճառով։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Color on Me (2019)
  • Cyan (2020)
  • Magenta (2020)
  • Yellow (2021)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հեռուստաալիք Դեր Շանոթագրություններ Հղումներ
2017 Produce 101 (2 сезон) Mnet Մասնակից Եզրափակիչ [32]
Master Key SBS Մասնակից Էպիզոդներ 1, 4-10 [33]
2017–18 It's Dangerous Beyond the Blankets MBC Առաջին ու երկրորդ եթերաշրջաններ [34]
2018 Produce 48 Mnet Հատուկ հյուր Էպիզոդ1 (Ջեոն Սո-միի հետ) [35]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հանդիսություն Անվանակարգ Ինչն է առաջադրվել Արդյունքներ
2017
Fashionista Awards
Ամենանորաձև կատարող (Բարձրացող աստղ)
Հաղթանակ
SBS Entertainment Awards
Լավագույն նորեկ (Ժամանցային շոու)
«Վարպետ բանալի»
Հաղթանակ
2018
MTN Broadcast Advertising Festival
Գրան-պրի (Հասարակություն)
Հաղթանակ
Brand of the Year Awards
Գրան-պրի (Մոդել-տղամարդը գովազդում)
Հաղթանակ
Elle Style Awards
Մրցանակ ամսագրի լավագույն շապիկի համար
Հաղթանակ
MBC Entertainment Awards
Լավագույն նորեկ (Ժամանցային շոու)
«Ծածկոցից այն կողմ կարող է վտանգավոր լինել»
Հաղթանակ
2019
The Fact Music Awards
N Star-ի երկրպագուների ընտրություն
Հաղթանակ
N Star-ի երկրպագուների առավելագույն քանակը
Հաղթանակ
N Star փառքի սրահ
Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «[엑's 토크] '한끼줍쇼'PD "솔직한 강다니엘·박지훈, 규동형제와 케미 굿"». Naver. 2017 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «PRODUCE 101 season2 [101 스페셜] 국.프가 묻는다! 170616 EP.11». Mnet Official. 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Wanna One's Kang Daniel Shares Experience Of Being Severely Bullied As A Kid». Soompi. 2017 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Kang Daniel Profile». Produce 101 (Mnet). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «'비디오스타' 차오루 "강다니엘과 과거 예능서 '초대' 췄다"». Naver. 2017 թ․ հունիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Announcing The TOP 11 Of "Produce 101 Season 2" – Wanna One». Soompi. 2017 թ․ հունիսի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Wanna One's Kang Daniel Confirmed To Join MBC's New Pilot Variety Program». Soompi. 2017 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Winners Of 2018 MBC Entertainment Awards; Lee Young Ja Becomes 1st Woman To Win 2 Daesangs». Soompi. 2018 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Wanna One's Kang Daniel Graces Cover Of Current Events Magazine Due To Huge Popularity». Soompi. 2017 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «Wanna One's Kang Daniel Is First Male Celeb To Grace The Cover Of Instyle In 14 Years». Soompi. 2017 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  11. «강다니엘-옹성우, SBS 새 예능 '마스터키' 출연…10월 14일 첫방 [공식입장]». Naver. 2017 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «'컬투쇼' 다비치 "MV 출연 강다니엘에게 소고기 쿠폰 선물"». Naver. 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  13. «Wanna One Triple Position at music awards». Younhap News. 2018 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  14. «워너원 측 "12월31일 계약종료, 1월 콘서트로 마무리"(공식입장 전문)». Naver. 2018 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  15. «강다니엘·윤지성, MMO→LM 엔터로 변경‥"최선 다해 지원할 것"[공식입장]». The Korea Herald. 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  16. «강다니엘 측 "LM 상대로 전속계약 효력정지 가처분 신청, 팬들에 죄송" [전문]». Naver. 2019 թ․ մարտի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  17. «[공식입장] 법무법인 율촌, "강다니엘 독자적 연예활동 가능"…법원 강다니엘 손 들어줘». Top Star News. 2019 թ․ մայիսի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  18. «강다니엘, 1인기획사 커넥트엔터 설립…솔로 데뷔 준비 돌입 [공식]». Naver. 2019 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  19. «강다니엘 측 "전속계약효력 정지, 여전히 유효"[공식입장]». Naver. 2019 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  20. «강다니엘 측, "25일 솔로 데뷔…퍼포먼스에 총력 기울이는 중"». Naver. 2019 թ․ հուլիսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  21. «워너원 강다니엘, 남자 광고모델 브랜드평판 1위…2위 백종원·3위 박보검». SeDaily. 2018 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  22. «워너원 강다니엘, 7월 보이그룹 개인 브랜드평판 12개월 연속 1위». Naver. 2018 թ․ հուլիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  23. «2017년 올해를 빛낸 가수와 가요 - 최근 11년간 추이, 아이돌 선호도 포함». Gallup Korea. 2017 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  24. «[파워리더 2030] 한국 사회 혁신 이끌 30인의 유망주들». Joins. 2018 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  25. «2018년 올해를 빛낸 가수와 가요 - 최근 12년간 추이 포함». Gallup Korea. 2018 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  26. «South Korean K-Pop star Kang Daniel breaks pope's Instagram fans record». Guinness World Records. 2019 թ․ հունվարի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  27. «포브스코리아 선정 2019 파워 셀러브리티 40». Joins. 2019 թ․ ապրիլի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  28. «강다니엘, 부산시 홍보대사 위촉 "고향 위해 뭔가 하고 싶었다"(공식입장)». Naver. 2019 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  29. «강다니엘, 부산시 홍보대사 위촉식 참석+NC-롯데전 시구 [공식]». Naver. 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  30. «Breaking: TWICE's Jihyo And Kang Daniel Confirmed To Be Dating». Soompi. 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  31. «Confirmed: TWICE's Jihyo & Kang Daniel Are Dating». E!News. 2019 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  32. «Season 2 of 'Produce 101' ends with 11 winners». The Korea Herald (կորեերեն). 2017 թ․ հունիսի 18.
  33. «워너원 강다니엘X옹성우, '마스터키'고정 출연…예능돌 접수 [공식입장]» (կորեերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  34. «[공식입장] 강다니엘X시우민 '이불밖은 위험해', 4월 5일 정규 첫 방송 확정». Sportal Korea (կորեերեն). 2018 թ․ մարտի 19.
  35. «'프로듀스48' 전소미·강다니엘, 국민 프로듀서로 등장 '금의환향'». Sedaily (կորեերեն). 2018 թ․ հունիսի 15.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կան Դանիել» հոդվածին։