Կայսերական պինգվիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայսերական պինգվիններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Պինգվինանմաններ
Ընտանիք Պինգվիններ
Ցեղ Կայսերական պինգվիններ
Լատիներեն անվանում
Aptenodytes forsteri
J.F.Miller, 1778
Տեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174448
NCBI 9232

Կայսերական պինգվիններ (լատին․՝ Aptenodytes) կամ մեծ պինգվիններ, թռչունների ցեղ պինգվինների ընտանիքից (Spheniscidae)։ Հունարենով գիտական անվանումը թարգմանաբար նշանակում է «անթև սուզորդներ»։ Այս տեսակի ներկայացուցիչներն աշխարհում թերևս ամենահայտնին են բոլոր պինգվինների շարքում։ Նրանց սև ու սպիտակ փետուրներն ու նրանց բնորոշ պարանոցի դեղնանարնջագույն գունավորումը ազդեցություն է ունեցել «պինգվինին հատուկ» արտահայտության վրա։

Իրականում կայսերական պինգվինները զգալիորեն տարբերվում են իրենց ընտանիքի այլ ներկայացուցիչների մեծամասնությունից։ Նրանք ավելի ամրակազմ ու ծանր են, քան այլ տեսակները։ Բացի այդ, նրանք համարվում են միակ տեսակները, որոնք բույն չեն սարքում։

Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական պինգվինների ցեղը համարվում է ընտանիքի ամենահին ցեղերից մեկն աշխարհում։ ԴՆԹ հետազոտություններից պարզ է դարձել, որ նրանց և մյուս ցեղերի միջև բաժանումը տեղի է ունեցել 40 մլն տարի առաջ։ Գտածոներից մեկի ուսումնասիրման արդյունքում հայտնաբերվել է ևս մի տեսակ՝ Ռիդգենի պինգվին (Aptenodytes ridgeni), որը բնակվել է Նոր Զելանդիայում դեռևս, պլիոցենի դարաշրջանում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինգվինների ժամանակակից տասնութ տեսակներից միայն երկուսն են պատկանում կայսերական պինգվիններին․ դրանք են կայսերական պինգվինն (Aptenodytes forsteri) ու չափերով վերջինիս զիջող թագավորական պինգվինը (Aptenodytes patagonicus)։ Կայսերական պինգվիններին պատկանող մի տեսակ այժմ գոյություն չունի։ Դա Ռիդգենի պինգվինն է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Е.А. Коблик. Разнообразие птиц. Часть 1. М., Издательство Московского университета, 2001 ISBN 5-211-04072-4
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսերական պինգվիններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսերական պինգվիններ» հոդվածին։