Կայծակաճարմանդ
Կայծակաճարմանդ կամ ուղղակի ճարմանդ (նաև՝ զիպեր, օձիկ, զարդաճարմանդ[1][2]), ճարմանդի տեսակ, որը նախատեսված է հագուստի մասերի արագ միացման համար։ Օգտագործվում է նաև պայուսակների, սպորտային իրերի, ճամբարային սարքավորումների (օրինակ՝ վրաններ և քնապարկեր) և այլ իրերի վրա։ Ճարմանդները լինում են տարբեր չափսերի, ձևերի և գույների։
Ընդհանուր կառուցողական սխեմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարմանդը բաղկացած է երկու տեքստիլ ժապավենից, որոնց վրա շախմատային սկզբունքով ամրացված են պլաստմասսե կամ մետաղական կապեր (շարունակական պարույր ձևավորող կապերի առանձին ատամների կամ օղակների տեսքով)։ Այդ մասերը միանում կամ անջատվու են ժապավենի երկայնքով ընթացքող սողնակով կողպեքի օգնությամբ, որի յուրաքանչյուր օղակը ամրագրվում է հակառակ կողմում գտնվող մի զույգ կապի միջև։
Արտաքուստ զիպերին նման է այսպես կոչված ճարմանդօձիկը (ռուս.՝ застёжка-змейка)։ Վերջինս կառուցվածքային առումով ավելի պարզ է, ատամներ չունի ատամներ։ Բացի այդ, այն շատ հուսալի միացում չի ապահովում, ուստի օգտագործվում է ոչ թե հագուստի, այլ գրասենյակային ծրարների կամ ֆայլերի վրա։
Պայուսակները, ճամպրուկները և ուղեբեռի այլ տեսակներ հաճախ հագեցած են ժապավենի երկու սողնակով։ Երբ սողնակները ժապավենի երկայնքով գտնվում են կողք կողքի, կայծակաճարմանդը ամբողջովին փակ է։
Զիպերը կարող է․
- ավելացնել կամ նվազեցնել անցքի չափը` թույլ տալով կամ արգելելով օբյեկտների անցումը, օրինակ՝ դեպի գրպան կամ տաբատ,
- կապել կամ առանձնացնել հագուստի երկու ծայրերը կամ կողմերը, օրինակ՝ բաճկոնի առջևից, զգեստի առջևից, կողքից կամ հետևից՝ հագնելը հեշտացնելու համար,
- միացնել կամ առանձնացնել հագուստի առանձնացող հատվածը մյուսից, օրինակ՝ տաբատից շորտին անցում կատարելիս կամ գլխարկը վերարկուին միացնել-անջատելիս,
- մեծացնել կամ փոքրացնել պայուսակի կամ ուսապարկի չափը,
- օգտագործվել իրը ձևավորելու համար։
Կայծակաճարմանդը համեմատաբար էժան է, բայց եթե այն խափանվի, հագուստի տարրը կարող է օգտագործելու հարմար ոչ պիտանի դառնալ այնքան ժամանակ, մինչև կայծակաճարմանդը նորոգվի կամ փոխարինվի, ինչը կարող է լինել բավականին բարդ և թանկ։ Խնդիրները հաճախ կապված են լինում կայծակաճարմանդի սողնակի հետ։ Երբ այն մաշվում է, չի հավասարեցվում և չի կապվում հաջորդական սողնակների հետ։ Կայծակնաճարմանդի առանձնացման դեպքում կցված բութակը կարող է պոկվել ժապավենից՝ այն դարձնելով ոչ պիտանի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 1851 թվականին Էլայա Հոուն ստացավ «հագուստի ավտոմատ, շարունակական ամրացման» արտոնագիր[3], բայց այդ ժամանակ նրա գյուտը կիրառություն չգտավ։
Ենթադրվում է, որ զիպերի առաջին նախատիպը մշակել է ամերիկացի գյուտարար-ինժեներ Ուիթքոմբ Լեո Ջադսոնը (անգլ.՝ Whitcomb L. Judson)՝ այն արտոնագրելով 1891 թվականի նոյեմբերի 7-ին 504038 համարով՝ որպես «կոշիկի ամրակ»[4]։ Գյուտը հանրությանը ներկայացվեց 1893 թվականին, սակայն այն դժվար արտադրվող էր և անհուսալի[3]։
Շատ գովազդներից հետո, գործնականում սնանկանալով, Ջադսոնը գործընկերային հարաբերություններ հաստատեց Հարրի Էրլի և Լուիս Ուոքերի հետ։ Վերջինս ներգրավեց նաև շվեդական ծագում ունեցող մեկ այլ ամերիկացի ինժեների՝ Գիդեոն Սունդբեքին[5]։ Մի քանի տարի որոնումներից հետո՝ 1913 թվականի ապրիլի 29-ին, Սունդբեքն արտոնագրեց ճարմանդի նոր տարբերակը և մշակեց դրա արտադրության տեխնոլոգիան։ Ամրացման այս տարբերակի ներդրումն ավելի երկար ու տանջալի էր, քան հենց զիպերի մշակումը։ Դա պայմանավորված էր գործարարների անվստահությամբ, որոնք դեռ հիշում էին առաջին անհաջող փորձը։ Սակայն ժամանակի ընթացքում զիպերն ապացուցեց իր հուսալիությունն ու տեխնոլոգիականությունը և 1923 թվականին լայն տարածում ստացավ։ Այդ ժամանակ էլ հայտնվեց նրա ժամանակակից անգլալեզու անվանումը՝ անգլ.՝ zipper։ 1918 թվականին ընկերությունը վաճառել է ռազմական նավաստիների շրջանում հայտնի 24 000 ճարմանդ։
1923 թվականին՝ Եվրոպա կատարած այցի ժամանակ, Սանդբեքն իր գյուտի եվրոպական իրավունքները վաճառեց Մարտին Օտմար Վինթերհալտերին[6], որը բարելավեց դիզայնը[7][8] և սկսեց արտադրությունը նախ Գերմանիայում, ապա Շվեյցարիայում։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Էմիլ-Մորիս Էրմեն Կանադայում գնեց խոշոր տրամաչափի զենքերի պատյաններն արգելափակելու համար կիրառվող 40 մետր կայծակաճարմանդ, որպեսզի օգտագործի պայուսակների արտադրության մեջ։ «Hermès» նորաձևության տունը գնեց արտոնագրի իրավունքը և սկսեց արտադրել «Hermès» համակարգը Փարիզում[9]։ Կոկո Շանելը մտադիր էր ճարմանդն օգտագործել իր կիսաշրջազգեստների համար, սակայն հագուստի մեջ այն առաջինն օգտագործել է Էլզա Սկիապարելին։ Տղամարդու տաբատների վրա ճարմանդը հայտնվել է 1937 թվականին[10]։
Ներկայումս զիպերը ամենատարածված ճարմանդն է և օգտագործվում է հագուստի, ուղեբեռի, կաշվե իրերի և այլ իրերի վրա[11]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են զիպերի երեք հիմնական կառուցվածք․
- Պարուրաձև կամ ոլորված ճարմանդը պատրաստվում է պարուրաձև սինթետիկ մանրաթելից, որը փաթաթվում կամ կարվում է ժապավենաթելի վրա։ Մանրաթելերը ձևավորված են այնպես, որ ստեղծվեն հակառակ կողմում գտնվող ելուստներին ամրացող ելուստներ։
- Տրակտորային ճարմանդը նման է տրակտորի թրթուրին։ Ի տարբերություն պարուրաձև ճարմանդի՝ այն բաղկացած է ժապավենաթելին ամրացված առանձին պլաստիկ ատամներից։ Հիմնականում կիրառվում են վերնահագուստի վրա։
- Մետաղական ճարմանդը նման է տրակտորային ճարմանդին, բայց ատամները պատրաստված են մետաղից, սովորաբար արույրից կամ նիկելից։ Մետաղական զիպերի ատամներն առավել հաճախ ասիմետրիկ են. յուրաքանչյուր ատամ մի կողմից ելուստ ունի, մյուս կողմից՝ խորացում։ Նման զիպերը շատ ամուր է։
Գոյություն ունեն գաղտնի զիպերներ, որոնց ատամները ծածկված են ժապավենաթելով և գրեթե տեսանելի չեն։ Ավելի բարդ կառուցվածք ունեն հերմետիկ ամրացման համար նախատեսված զիպերները, որոնք օգտագործվում են, օրինակ, անջրանցիկ և պաշտպանիչ կոստյումներում։ Նման զիպերը պահանջում է զգույշ կիրառություն, հակառակ դեպքում արագ վնասվում է։
Առանձնացնում են բաժանելի և ոչ բաժանելի զիպերներ։ Վերջիններս ավելի պարզ կառուցվածք ունեն, երկու կողմից կան պարզ սահմանափակիչներ։ Բաժանելի զիպերի ժապավենի ստորին եզրի ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, քան ժապավենի մնացած մասինը, այդ պատճառով այն պետք է ավելի ամուր լինի։
Կան սահիչի նախագծման տարբերակներ, որոնք պաշտպանում են կայծակաճարմանդը ինքնարձակումից։ Դրանք, որպես կանոն, օգտագործում են հատուկ սեպեր, որոնք մտնում են զիպերի ակոսների մեջ՝ այդ կերպ խոչընդոտելով սահիչի տեղաշարժին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կայծակաճարմանդի միացումը
-
Կայծակաճարմանդի բաժանումը
-
Նկար Գիդեոն Սունդբեկի արտոնագրից
Արտոնագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- նոյեմբերի 25, 1851 - U.S. Patent 8 540, «Fastening for Garments & c.»
- օգոստոսի 29, 1893 - US patent 504 037, «Shoe fastening»
- օգոստոսի 29, 1893 - US patent 504 038, «Clasp Locker or Unlocker for Shoes»
- մարտի 31, 1896 - US patent 557 207, «Fastening for Shoes»
- մարտի 31, 1896 - US patent 557 208, «Clasp-Locker for Shoes»
- ապրիլի 29, 1913 - US patent 1 060 378, «Separable fastener»
- մարտի 20, 1917 - US patent 1 219 881, «Separable fastener»
- դեկտեմբերի 22, 1936 - US patent 2 065 250, «Slider»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Фермуар (застёжка-молния)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ История застёжки-молнии
- ↑ 3,0 3,1 «Zipper History». AnsunMultitech. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
- ↑ патент США|504038|CLASP LOCKER OR UNLOCKER FOR SHOES|1891-11-07
- ↑ SUNDBACK GIDEON [US]. «Bibliographic data: DE216807 (C) ― 1909-12-04: Verschluss fuer Kleidungsstuecke jeder Art und fuer Gebrauchsgegenstaende, Bestehend aus an den Verschlusskanten des Kleidungsstueckes o.dgl. kettenartig angeordneten Oesen und Hakengliedern». Espace net Patent search (European Patent Office).(չաշխատող հղում)
- ↑ Göldi, Wolfgang (2013). Historisches Lexikon der Schweiz, vol 12. Basel: Schwabe AG, Basel. էջեր Winterhalter, Martin. ISBN 978-3-7965-1912-3.
- ↑ Arbenz, Arnouk. «Irrsinniges Genie». Unternehmerzeitung. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ US Patent 2191874 (Winterhalter)
- ↑ Жани Саме Высокая мода = Chere Haute Couture / пер. с фр.. — СПб.: «Азбука-классика», 2010. — С. 163. — 320 с. — 15 000 экз. — ISBN 978-5-9985-0867-7
- ↑ История застежки-молнии: немолниеносная биография // Популярная механика : журнал. — ООО «Фэшн Пресс», 2007. — № 2 (52). Архивировано из первоисточника 20 փետրվարի 2012.
- ↑ Mary Bellis (2010 թ․ հունիսի 16). «History of the zipper». About.com Inventors. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Застёжки молния // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1957. — Т. II. — Стб. 930—931 — 567 с.
- Застёжка «молния» // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия», 1959.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայծակաճարմանդ» հոդվածին։ |
|