Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 15, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Անտուան Կլոդե
Անտուան Կլոդե

Ժան Ֆրանսուա Անտուան Կլոդե (անգլ.՝ Jean Francois Antoine Claudet, օգոստոսի 12, 1797, Լիոն - դեկտեմբերի 27, 1867, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), լուսանկարչության ռահվիրա, առաջին առևտրային լուսանկարիչներից մեկը Մեծ Բրիտանիայում:

Անտուան Կլոդեն ծնվել է Ֆրանսիայում՝ Լիոնում (այլ տվյալներով` Château de Rosay), 1797 թվականի օգոստոսի 12-ին (այլ տվյալներով` 1798 թվականին): Անտուան Ֆրանսուա Ժան Կլոդեն եղել է մեծահարուստ բուրժուական ընտանիքի վեց երեխաներից երկրորդը: 1807 թվականին՝ հոր մահից հետո, տան գլխավորը մնաց մայրը, որը երբեմն օգնություն էր ստանում հարազատներից: Անտուան Կլոդեն ստացել է առևտրական և դասական կրթություն: Քեռի Կլոդի խնդրանքով 1818 թվականին տեղափոխվում է Փարիզ, որպեսզի աշխատի նրա բանկում, սակայն... Ավելին