Կակոս
Կակոս | |
---|---|
Տեսակ | հսկա և Հին հունական դիցաբանության կերպար |
Սեռ | արական |
Ծննդավայր | անհայտ |
Քույր/Եղբայր | Caca? |
Cacus Վիքիպահեստում |
Կակոս (Կակի, Կակ[1] հին հունարեն՝ Κακός «վատ», «տգեղ»), առասպելական կերպար հին հունական (հետագայում նաև՝ հին հռոմեական) դիցաբանությունում, Հեփեստոսի որդին։ Ըստ լատինական բանաստեղծների հրաշունչ մարդակեր, հսկա, ով ապրում էր Ավենտին լեռան վրա՝ Հռոմի ապագա տեղում (մեկ ուրիշ վարկածով Պալատին լեռան վրա), քարանձավում՝ շրջապատված իր կողմից կերված մարդկանց մարմինների մնացորդներով։ Կակիի եղբայրը։
Հերիոնի նախրից գողացել է Հերակլեսի չորս ցուլերին և չորս հորթերին ու հետքերը խառնելու համար, կենդանիներին պոչերից քաշ տալով տարել իր քարանձավը (որպեսզի հետքերից թվա, թե կենդանիները ոչ թե մտել, այլ դուրս են եկել քարանձավից)։ Լսելով կովերի բառաչը՝ Հերակլեսը գտնում է Կակոսին և խեղդում նրան[2]։ Պրոպերցիայի աշխատություններում Կակոսը նկարագրվում է որպես եռակի բերանով հրեշ[3]։
Ըստ Դիոդորոսի նկարագրության, Կակին ապրել է Պալատինում և սիրալիր ընդունելություն ցույց տվել Հերակլեսին։ Պալատինում գոյություն ունի Կակիի իջվածք՝ քարե աստիճաններով, որտեղ մի ժամանակ կանգնած էր Կակիի տունը։ Ըստ Դիոնիսոսի, նա գողացել է Հերակլեսի կովերին, Հերակլեսը սպանել է նրան մահակով, ավերել քարանձավը և տեղաշարժել Զևսի զոհասեղանը։
Ըստ էվգեմերիստական մեկնաբանության՝ Կակուսը եղել է բարբարոսների առաջնորդը, ով պարտության է մատնվել Հերակլեսի գլխավորած հելլենական բանակի կողմից[4]։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերգիլիոսի մոտ (VIII, 193—267) դա կես մարդ - կես կենդանի է՝ ծուխ ու կրակ է ժայթքող, արյունռուշտ մարդասպան ։ Դանթեն վերածում է նրան մարդաձիու (կենտավրի) և իր արարքի համար տեղավորում է դժոխքի 8-րդ շրջանում։
- Դանթե Ալիգերի, Աստվածային կատակերգություն, Պերմյան գիրք, 1994, 479 էջ, isbn = 5-7625-0380-1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Щукарев А. Н. (1890–1907). «Как». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Вергилий. Энеида VIII 193—199; Овидий. Фасты I 550—580
- ↑ Проперций. Элегии IV 9, 10, возможно, здесь смешение с Герионом
- ↑ Дионисий Галикарнасский. Римские древности I 42, 2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կակոս» հոդվածին։ |
|