Կակաչներ
Կակաչներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1887 |
բարձրություն | 65 սանտիմետր |
լայնություն | 54 սանտիմետր |
ստեղծման վայր | Փարիզ |
ժանր | Նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Mohamed Mahmoud Khalil Museum? |
հավաքածու | Mohamed Mahmoud Khalil Museum? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Poppy Flowers by Vincent van Gogh Վիքիպահեստում |
Կակաչներ, այլ կերպ՝ «Ծաղկամանն ու ծաղիկները», Վինսենթ վան Գոգի կտավը, որի արժեքը գնահատվում էր 50-55 միլիոն դոլար[1]։ Այն 2010 թվականի օգոստոսին գողացվել է Կահիրեյի «Մուհամեդ Մահմուդ Խալիլ» թանգարանից, և մինչ այժմ չի գտնվել[2][3]։
Եգիպտացի սպաները սխալմամբ ենթադրում էին, որ նրանց հաջողվել է գտնել նկարը գողությունից մի քանի ժամ անց, երբ Իտալիայից երկու կասկածյալներ փորձեցին անցնել սահմանն ու Կահիրեի միջազգային օդանավակայանից մեկնել Իտալիա[4]։ Նկարը մեկ անգամ արդեն գողացվել էր 1977 թվականի հունիսի 4-ին նույն թանգարանից և այն գտել էին միայն 10 տարի անց Քուվեյթում[5]։
Նկարը փոքր էր չափսերով՝ ընդամենը 65 x 54 սմ։ Կտավում պատկերված են դեղին ու կարմիր կակաչներ[6]։ Ենթադրվում է, որ Վան Գոգն այս կտավըստեղծել է 1887 թվականին՝ ինքնասպանություն գործելուց 3 տարի առաջ[7]։ Կտավում արտացոլում է Վան Գոգի հիացմունքը դեպի Ադոլֆ Մոնտիչելլին՝ իրենից տարիքով ավելի մեծ մի նկարիչ, ում աշխատանքով 1886 թվականին Վինսենթը խորապես ոգեշնչվել է Փարիզում[8]։
Գողության նկատմամբ արձագանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի դատարանը պաշտոնական անփութության մեղադրանքով դատապարտեց Մշակույթի նախարարության 11 աշխատակիցների, այդ թվում և Մշակույթի նախարարի տեղակալ Մոհսեն Շալանին[3]։ Բոլորը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման, բայց սահմանվեց $1,750 դոլար գրավ մեղադրանքը մեղմացնելու պայմանով։ Շալանը գրավի դիմաց ենթարկվեց պայմանական դատապարտության և 1 տարի բանտ նստելուց հետո 2013 թվականին ազատ արձակվեց[3][9]։
Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավիրիսը երաշխավորել է $175,000 դոլարի կամ 1,000,000 ֆունտի չափով պարգևավճար այն մարդուն, ով տեղեկություն կհաղորդի նկարի գտնվելու վայրի մասին[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Egyptian authorities recover stolen Van Gogh painting». CNN. 2010 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Egypt culture chief sleepless over Van Gogh theft». Reuters. 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Egyptian ministry officials jailed over Van Gogh theft». BBC News. 2010 թ․ հոկտեմբերի 12.
- ↑ «Faulty alarms blamed for Van Gogh theft in Egypt». BBC News. 2010 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Egyptian minister says Van Gogh picture still missing». BBC News. 2010 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Egypt Court Jails Officials Over Van Gogh's "Vase with Viscaria" Stolen in August». artdaily.org. 2011 թ․ ապրիլի 22. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Van Gogh painting stolen in Cairo». BBC News. 2010 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Guardian, Stolen Van Gogh Still Missing Retrieved August 26, 2010
- ↑ Elkamel, Sara. «Egypt's jailed culture ministry official creates art behind bars». Ahram Online. Ahram Online. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Egyptian tycoon offers reward for Van Gogh theft». Reuters. 2010 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.