ԴասակարգումըՎիքիցեղերում
ՊատկերներՎիքիպահեստում
ITIS 621866 NCBI 61454
Կալիմանտանյան կատու կամ բորնեոսյան կատու (լատին․՝ Catopuma badia), գիշատիչ կաթնասուն կատվազգիների ընտանիքից։
Կալիմանտանյան կատուն հանդիպում է Կալիմանտան կղզում, որը պատկանում է Ինդոնեզիային և Մալայզիային։
Մարմնի երկարությունը կազմում է 58 սմ, զանգվածը՝ 2,2-4,5 կգ։ Սնվում է մանր կաթնասուններով և թռչուններով։ Այս տեսակը հազվապեպ է հանդիպում և քիչ է ուսումնասիրված։ 2002 թ. ստացվել են առաջին լուսանկարները բնության մեջ[1]։