Jump to content

Կաթոլիկ եկեղեցու քննադատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաթոլիկ եկեղեցու քննադատություն, Կաթոլիկ եկեղեցու ներկայիս և պատմական գործողությունների, ուսմունքի, բացթողումների, կառուցվածքի, աստվածաբանական տարաձայնությունների վերաբերյալ դիտողությունների ամբողջություն։ Կաթոլիկ եկեղեցու քննադատները հաճախ են քննության ենթարկում Պապական անդրանիկության և գերազանցության, եկեղեցական կառուցվածքի և կառավարման բաղադրիչները։ Քանի որ Կաթոլիկ եկեղեցին, ներկայացնելով թվով քրիստոնյաների կեսից շատին[1][2], և Երկիր մոլորակի բնակչության մեկ վեցերորդը, խոշորագույն քրիստոնեական եկեղեցին է[2], դրա քննադատությունը միշտ չէ որ համընկնում է քրիստոնյա հավատացյալների մեծամասնության կարծիքին։

Կաթոլիկ եկեղեցու քննադատությունը նախկին դարերում ավելի շատ կապված էր աստվածաբանական և եկեղեցագիտական վեճերի հետ։ Ի լրացումն այդ աստվածաբանական վեճերի 16-րդ դարի Եվրոպայում տեղի ունեցած բողոքական Ռեֆորմացիան սկիզբ էր առել նաև ունեցել կաշառված հոգևորականության եկեղեցական պրակտիկայի խախտումների պատճառով[3]։ Քաղաքական տարաձայնությունները ծանրանում էին նաև բողոքականների և կաթոլիկների միջև դեռ Ռեֆորմացիայի ժամանակ առաջացած և մինչ օրս շարունակվող աստվածաբանական վեճերով, որոնք դրսևորվում են քրիստոնեական դավանությունների բազմազանությամբ։ Կաթոլիկ եկեղեցու ժամանակակից քննադատությունը վերաբերվում է, առաջին հերթին, փիլիսոփայությանը և մշակույթին, ինչպես նաև, օրինակ, քրիստոնեության և մարդասիրության դիմակայությանը։ Սակայն դա վերաբերվում է ոչ միայն Կաթոլիկ եկեղեցուն, այլ նաև բոլոր քրիստոնեական դավանանքներին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերահավատ
Ջատագով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Marty, Martin E., Chadwick, Henry, Pelikan, Jaroslav Jan (2000). "Christianity" in the Encyclopædia Britannica Millennium Edition. Encyclopædia Britannica Inc. «The Roman Catholics in the world outnumber all other Christians combined.»{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 «Number of Catholics and Priests Rises». Zenit News Agency. 2007 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
  3. Multiple Authors (2003) [2003]. «One». Medieval Times to Today. Pearson Prentice Hall. էջեր 11, 93, 106, 112, 174, 140, 141. ISBN 0-13-062995-2.