Կաթնաշոռային կեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաթնաշոռային կեքս

Կաթնաշոռային կեքս (ֆր․՝ tourteau fromagé)՝ սա ֆրանսիական մարզային թխվածքաբլիթ է՝ կովի կամ այծի կաթից պատրաստված կաթնաշոռով։ Առաջացել է Պուատու-Շարանտա երկրամասի Դյու-Սևր դեպարտամենտի հարավային շրջանում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեքսի կառուցվածքը շատ թեթև է։ Վերևից թխվածքաբլիթը պատված է սև, վառված շերտով, իսկ ներսում՝ եփված սպիտակ խմոր է։ Ժամանակակից գնորդները հաճախ նախընտրում են հանել այդ սև շերտը, որն իրականում թխվածքաբլիթին տալիս է օրիգինալ և գրավիչ տեսք և հաղորդում յուրօրինակ համային զգացումներ։

Կիսված կաթնաշոռային կեքս

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում կաթնաշոռային կեքսը պատրաստում էին հատուկ կավե ամանում, որն ուներ հարթ հատակ։ Այն ուներ բաժակի տեսք, նման սպասք կար ամեն ընտանիքում։ Այն դեպքում, եթե նման սպասք չէր լինում, օգտագործում էին կարկանդակի համար նախատեսված կլոր սպասք։ Ըստ ավանդության՝ կաթնաշոռային կեքսը թխում և ուտում էին հարսանիքների ժամանակ։ Մեր օրերում այդ թխվածքաբլիթը կարելի է տեսնել ընկերական մեծ խնջույքների կամ ամենօրյա նախաճաշի սեղաններին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կաթնաշոռային կեքս» անվանումը որպես գաղտնի կոդ օգտագործվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Լոնդերս ռադիոյի հաղորդումների ժամանակ, որոնք ուղղված էին Դյու-Սևրի ընդդիմադիր շարժմանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]