Ծնկլտան գեղգեղին
Ծնկլտան գեղգեղին | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
phylloscopus collybita | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
|
Ծնկլտան գեղգեղին (լատին․՝ phylloscopus collybita), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը՝ 10-11 սմ է, թևերի բացվածքը՝ 15-21 սմ, կենդանի զանգվածը՝ 7,8 գ։ Փոքրիկ է. առաջնային փետուրները կարճ են, ոտքերը՝ սևավուն։ Հասունի մարմինը վերևից մոխրավուն դարչնագույն-կանաչ է, ներքևից՝ սպիտակ-դեղնավուն, կտուցը՝ մուգ։ Երիտասարդի մարմինը վերևից կանաչ-մոխրագույն է, թափահարող փետուրները՝ դեղին երիզով, թևին կա բաց գույնի շերտ։ Աշխույժ է, կեր է որոնում գետնից մինչև ծառերի գագաթը։ Հաճախ պոչը տմբտմբացնում է։ Երկհնչյուն երգը հաճախակի է կրկնվում։ Բնակվում է անտառներում, չուի ընթացքում լայնորեն տարածված է։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ կեսից։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի վերջից մայիսի 1-ին կեսը։ Ձվերի լրիվ քանակով պատրաստ բները հայտնվում են մայիսի վերջ-հունիսի ընթացքում, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի 1-ին կեսին։ Բույնը գավաթաձև է կամ գնդանման՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է գետնին մոտ։ Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակ՝ մուգ պտերով 4-7 ձու։ Թխսակալում է էգը՝ 14 օր։ Ձագերին կերակրում է էգը։ Ձագերը բնից զանգվածաբար հեռանում են հունիսի վերջից օգոստոսի սկիզբը։ Այդ ընթացքում ի հայտ են գալիս նաև թռիչքին համեմատաբար թույլ տիրապետող ձագերից և ինքնուրույն կերակրվող երիտասարդ թռչուններից բաղկացած ընտանիքներ։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 10-11 սմ է, թևերի բացվածքը՝ 15-21 սմ, կենդանի զանգվածը՝ 7.8 գ։ Առաջնային փետուրները կարճ են, ոտքերը սևավուն։ Հասունի մարմինը վերևից մոխրավուն դարչնագույն-կանաչ է, ներքևից՝ սպիտակ-դեղնավուն, կտուցը՝ մուգ։ Երիտասարդի մարմինը վերևից կանաչ-մոխրագույն է, թափահարող փետուրները՝ դեղին երիզով, թևին կա բաց գույնի շերտ։ Պոչը հաճախ տմբտմբացնում է։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրող-չվող է։ Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ կեսից։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեր որոնում է գետնից մինչև ծառերի գագաթը։ Սնվում է անողնաշարավորներով։
Ապրելավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է անտառներում, չուի ընթացքում տարածված է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծնկլտան գեղգեղին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծնկլտան գեղգեղին» հոդվածին։ |
|