Ծիածան (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծիածան
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1873
ժանրծովանկար
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Հովհաննես Այվազովսկին իր երկար տարիների ընթացքում նկարել է մոտավորապես վեց հազար նկար։ Կյանքի ավելի քան վաթսուն տարիների ընթացքում Ռուսաստանի արվեստում զբաղեցրել է ծովանկարչի պաշտոնը։ «Ծիածան» նկարը պատասխանն էր այն պնդումների, որ Այվազովսկու «իմպրովիզացիան» վայելչագրության պատկերներ են, թե մինչև օրս, թե հետո։ Կտավը գրվել է 1873 թվականին և դարձել նոր փուլ գեղանկարչի համար։ Առաջին հայացքից, մենք տեսնում ենք, սովորական նավի խորտակում։ Սակայն, մյուս կողմից, այս աշխատանքը շատ է տարբերվում մյուս աշխատանքներից։ Այվազովսկին վերանայում և թարմացնում է հատկապես գունային գամմայով։Սակայն կտավը հագեցված է ավելի վառ գույներով,երանգներն ավելի զուսպ են։Պատկերը շատ ավելի հորինված է։

Նկարի սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է մոլեգնող ծովը, երբ նավը խորտակվում է քարքարոտ ափին։ Պատկերելով փոթորիկը, Այվազովսկին գրել է այնպես, կարծես դրա տրամադրության տակ է եղել։ Քամին պոկում է ջրային փոշին փոթորկվող ալիքներից։ Մրրիկից հազիվ տեսանելի էին քարքարոտ ափի էսքիզները և խորտակվող նավի ուրվագիծը։ Կայմը ամբողջական է, առագաստը չեն իջեցվել, հնարավոր է, որ վթարի պատճառը ոչ թե փոթորիկն էր, այլ ստորջրյա ժայռը։ Նավը աստիճանաբար իջնում էր հատակ։ Նավաստիները փորձում էին փրկվել նավակներով։ Ղեկավարը ցուց է տալիս ճիշտ ուղղությունը, թե որտեղով պետք է լողալ։ Նրանք փորձում էին ուժերը չկորցնելու համար հետ գնալ, որպեսզի ժամանակի ընթացքում փոխեն թիավարներին։ Նավաստիների հուսահատությունը փոխարինվեց կենդանությամբ։ Երկնքում հայտնվում է ծիածանը, որը խոստանում է փրկություն։ Դա նման էր մի պատրանքի՝ մեկ առկայծում է, մեկ՝ կախարդում, մեկ՝ երևակայական։ Ալիքները հանգստանում են, և այլևս վտանգ չեն սպառնում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]