Ծամնդավ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծամնդավ
Բնութագիր
Երկարություն308 կմ
Ավազանի մակերես8700 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԾամնդավ
Գետաբերանի տեղակայումՍեյհան
Կոորդինատներ
ԵրկրամասԱդանայի մարզ

Ծամնդավ, Զամանդ, Զամանդի, Զամանդիչայ, Զամանթ, Զամանթը, Զամանթի, Զամանթիսու, Զամանտիսու, Ծամանդավ, Ծամանդի, Պարկտիս, Սամանդի, Սամանդիսու, գետ Միջերկրական ծովի ավազանում, Կիլիկիայում, Սեյհան գետի արևմտյան ճյուղը։ Ակիզբ է առնում Կեսարիայից հյուսիս-արևելքում գտնվող Կալեդաղ լեռից և հոսում է դեպի հարավ՝ ոռոգելով Թոմարզայից մինչև Տավրոսի ստորոտներն ընկած հարթավայրրը, որը Կեսարիայի գավառի միակ բարեբեր հողամասն է։ Ստորին հոսանքի շրջանում կտրուկ թեքվում է արևելք և միանում Սարոսի արևելյան ճյուղին՝ Սարանսուին։ Այժմ կոչվում է Ջամանդի (Սամանդի)։ Ուսումնասիրողներից շատերը (Ն. Ադոնց, Ա. Ալպոյաճյան և ուրիջներ) Ծամնդավ նույնացնում են Ստրաբոնի հիշատակած Կարմալաս գետին։ Սրա ափին է գտնվում համանուն բերդաքաղաքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 841 — 992 էջ։