Ծամնդավ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծամնդավ
38500 Balcıçakırı-Yahyalı-Kayseri, Turkey - panoramio.jpg
Բնութագիր
Երկարություն308 կիլոմետր
Ավազանի մակերես8700 կմ²
 · Գետաբերանի տեղակայումՍեյհան
 · Կոորդինատներ
ԵրկրամասԱդանա

Ծամնդավ, Զամանդ, Զամանդի, Զամանդիչայ, Զամանթ, Զամանթը, Զամանթի, Զամանթիսու, Զամանտիսու, Ծամանդավ, Ծամանդի, Պարկտիս, Սամանդի, Սամանդիսու, գետ Միջերկրական ծովի ավազանում, Կիլիկիայում, Սեյհան գետի արևմտյան ճյոլղը։ Ակիզբ է առնում Կեսարիայից հյուսիս-արևելքում գտնվող Կալեդաղ լեռից և հոսում է դեպի հարավ՝ ոռոգելով Թոմարզայից մինշև Տավրոսի սաորոտներն ընկած հարթավայրրը, որը Կեսարիայի գավառի միակ բարեբեր հողամասն է։ Ստորին հոսանքի շրջանում կտրուկ թեքվում է արևելք և միանում Սարոսի արևելյան ճյոսղին՝ Սարանսուին։ Այժմ կոչվում է Ջամանդի (Սամանդի)։ Ուսումնասիրողներից շատերը (Ն. Ադոնց, Ա. Ալպոյաճյան և ուրիջներ) Ծամնդավ նույնացնում են Ստրաբոնի հիշատակած Կարմալաս գետին։ Սրա տ՛փին է գտնվում համանուն բեռդաքաղաքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 841 — 992 էջ։