Ծակքար (գետ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծակքար (այլ կիրառումներ)
Ծակքար | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 12 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Գեղամա լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Սևանա լիճ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ձորագյուղ, Չորգետ և Տիրոջաղբյուր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
Ծակքար, Ծակքարի ջուր, Ծակաքար, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավային մասի արևելյան լանջերից և Ծակքար գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք թափվում Սևանա լիճ։ Երկարությունը՝ 12 կմ։
Հոսում է խոր կիրճով, որի առկայությամբ էլ Ղ. Ալիշանը բացատրել է գետի անունը։ Հնում հարուստ էր կողակ ձկնատեսակով։ Ղ. Ալիշանը «Սիսականին» կցված քարտեզում Ծակքարը սրա աջ օժանդակի անունով կոչվել է Կողագետ[1][2]։ Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում «Սևան» ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում գտնվում է «Լիճք-Արգիչի» արգելոցը[3]։ 2018 թ. Ծակքար գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «միջակ»[4]։ Նույն թվականի հուլիսին հասարակության օգնությամբ կատարվել են Ծակքար գետի մաքրման աշխատանքներ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 58 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 831 — 992 էջ։
- ↑ «<<Լիճք-Արգիչի>> արգելոց / 07.12.2018». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Ծակքար գետի մաքրման աշխատանքներ «Recycle it» ծրագրի շրջանակներում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
|