Խուան Իտուրբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Իտուրբե
իսպ.՝ Juan Iturbe
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խուան Մանուել Իտուրբե Արևալոս
Ազգությունը Արգենտինացի
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Պարագվայ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 4, 1993 (30 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա Արգենտինա
Հասակ 172 սմ[1][2]
Քաշ 62 կգ[1]
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռոմա
Համար 7
Պատանեկան կարիերա
2005-2006 Պարագվայ Ունիվերսալ
2006-2007 Պարագվայ Տրինիդենսե
2007-2009 Պարագվայ Սերո Պորտենյո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011 Պարագվայ Սերո Պորտենյո 22 (3)
2011-2013 Պորտուգալիա Պորտու 6 (0)
2013   Արգենտինա Ռիվեր Փլեյթ 17 (3)
2013-2014 Իտալիա Վերոնա 33 (8)
2014- Իտալիա Ռոմա 39 (3)
2016-   Անգլիա Բորնմութ 1 (0)
Ազգային հավաքական
2009 Պարագվայ Պարագվայ Մ-20 3 (1)
2009 Պարագվայ Պարագվայ 0 (0)
2010-2013 Արգենտինա Արգենտինա Մ-20 13 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հունվարի 14, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հունվարի 23, 2013

Խուան Մանուել Իտուրբե Արևալոս (իսպ.՝ Juan Manuel Iturbe Arévalos; Հունիսի 4, 1993, Բուենոս Այրես), արգենտինացի ֆուտբոլիստ, իտալական Ռոմայի հարձակվող, վարձավճարով հանդես է գալիս անգլիական Բորնմութում։

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտուրբեն հանդես էր գալիս Պարագվայի Սերո Պորտենյո ակումբի երիտասարդական կազմում։ 2009 թվականի հունիսի 28-ին 16 տարեկան հասակում Իտուրբեն իր առաջին հանդիպումը անցկացրեց Պարագվայի առաջնությունում, սակայն հետագայում Իտուրբեն չցանկացավ երկարաձգել պայմանագիրը, որից կոնֆլիկտ առաջացավ ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստի միջև, որից հետո Իտուրբեն տեղափոխվեց արգենտինական Կիլմեսու, սակայն իրավաբանական խնդիրների պատճառով նա այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ։ 2011 թվականի հունվարին Իտուրբեն պայմանագիր կնքեց պորտուգալական Պորտու ֆուտբոլային ակումբի հետ։ Սակայն նա այդպես էլ չդարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ, 2011/12 մրցաշրջանում նա խաղադաշտ դուրս եկավ ընդամենը 4 անգամ, որից հետո վարձավճարով տեղափոխվեց արգենտինական Ռիվեր Փլեյթ, այնուհետև իտալական Վերոնա։ 2014 թվականի հուլիսին Իտուրբեն տեղափոխվեց Ռոմա 22 միլիոն եվրոյի դիմաց։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտուրբեն պարագվայցի փախստականների երեխա է, ով ծնվել է Արգենտինայում։ Նա հանդես է եկել և Պարագվայի և Արգենտինայի երիտասարդական հավաքականներում, սակայն հետագայում որոշեց, որ պետք է պաշտպանի Արգենտինայի գույները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Իտուրբե» հոդվածին։