Խոսք հայրենիքի մասին
Խոսք հայրենիքի մասին | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ակնարկ |
Հեղինակ | Միխայիլ Շոլոխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1948 |
«Խոսք հայրենիքի մասին» (ռուս.՝ Слово о Родине), ռուս խորհրդային գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի ակնարկը` գրված 1948 թվականին։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ «Խոսք հայրենիքի մասին» ակնարկը տպագրվել է «Պրավդա» թերթում, 1948 թվականի հունվարի 23-ին և 24-ին, թիվ 23, 24-ում։ Առանձին հրատարակությամբ լույս է տեսել «Օգոնյոկի գրադարանում», թիվ 4, Մ., 1948[1]: «Խոսք հայրենիքի մասին» ժողովածուն լույս է տեսել Դոնի Ռոստովում, 1951 թվականին, էջ 17-40[1]։
«Խոսք հայրենիքի մասին» ակնարկը Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի հրապարակախոսության նշանավոր օրինակներից մեկն է։ Ստեղծագործությունը լիրիկական, հրապարակախոսական և էպիկական սկզբունքների գեղարվեստական միավորում է[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովն իր «Խոսք հայրենիքի մասին» ակնարկում պատկերում է հետպատերազմյան Դոնի համայնապատկերը, նրա աշխատավորների մտորումները կյանքի զարգացման կարևորագույն փուլերի վերաբերյալ։ Միխայիլ Շոլոխովը ընթերցողին հրավիրում է մտորելու պատերազմի ստեղծած անմարդկային խնդիրների մասին և չմոռանալով, թե որքան մեծ վիշտ ու դժբախտություն բերեց Հայրենական մեծ պատերազմը։ Նա հիշատակում է մարտերում զոհված զինծառայողների գերեզմանների մասին. «Ստալինգրադից մինչև Բեռլին և Կովկասից մինչև Բարենցի ծով»։ Հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպաններին[2]։
Իմ սիրելի ընկեր և հայրենակից։ Թո'ղ որ թշնամու, նույնիսկ պարտվածի հանդեպ մեր ատելությունը չնվազի։ Հավերժ փառք այն հերոսներին, ովքեր ընկել են հայրենիքի ազատության և անկախության համար պայքարում։ |
Գրողը հիշում է այն մարդկանց, ովքեր պատերազմում կորցրել են իրենց հարազատներին՝ «ամուսնուն կորցրած այրուն», իրենց որդիներին կորցրած ծնողներին[2]։
Միխայիլ Շոլոխովը ներկայացում է Կուրսկի մարզի Ստարոօսկոլսկի շրջանի «Նոր աշխարհ» կոլտնտեսության հնագույն օղակավարուհի Պելագեյա Վասիլևնա Մարտինովայի հուշերը, ով, հիշելով 1946 թվականի երաշտի սև օրերը, ասում էր[2].
1947 թվականի բարձր բերքատվության համար Պելագեյա Վասիլևնա Մարտինովան արժանացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, այսպես պատասխանելով բարձր պարգևին[2]։
Ակնարկի վերջում Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովը միլիոնավոր խորհրդային մարդկանց անունից արտահայտում էր իր սերն ու նվիրվածությունը հայրենիքի հանդեպ[2]։
Իմ սիրելի և լուսավոր հայրենիք, մեր անսահման որդիական սերը, նվիրվածությունը և բոլոր բարի ցանկությունները քեզ հետ են։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Слово о Родине
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9