Jump to content

Խոսե Նասասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Նասասի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1901(1901-05-24)[1][2]
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Մահվան ամսաթիվ հունիսի 17, 1968(1968-06-17)[2] (67 տարեկան)
Մահվան վայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Ակումբ
1910—1917 Ուրուգվայ Լիտո
Ազգային հավաքական
1923—1936 Ուրուգվայ Ուրուգվայ 41 (0)
Մարզչական կարիերա
1942—1945 Ուրուգվայ Ուրուգվայ

Խոսե Նասասի (իսպ.՝ José Nasazzi Yarza, մայիսի 24, 1901(1901-05-24)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - հունիսի 17, 1968(1968-06-17)[2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, պաշտպան։ 1930 թվականի աշխարհի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն։ Բոլոր հանդիպումներն անցկացրել է ազգային հավաքականի կազմում՝ որպես թիմի ավագ։ Ուրուգվայի հավաքականի պատմության ամենատիտղոսակիր և աչքի ընկնող ֆուտբոլիստներից մեկը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Նասասին ծնվել է ծագումով Լոմբարդիայից Ջուզեպպե Նազացցիի և բասկ էմիգրանտների դստեր՝ Ժակինտայի (օրիորդական ազգանունը՝ Յարսա) ընտանիքում[4]։ Ավարտելով տարրական դպրոցը՝ Խոսեն աշխատանքի է անցել մարմարի արհեստանոցում[5]։ Ունենալով մեծ ֆիզիկական ուժ՝ 17 տարեկանում Նասասին սկսել է ֆուտբոլ խաղալ «Լիտոյում»։ 1920 թվականին տեղափոխվել է «Ռոլանդ Մուր», իսկ 1922 թվականին միացել է հայրենի «Բելյա Վիստա» թաղամասի թիմին, որտեղ անցել է նրա ֆուտբոլային կարիերայի զգալի մասը[5]։

Իր կարիերայի ընթացքում պրոֆեսիոնալ մակարդակում «Բելյա Վիստա» (1922-1932) ակումբում անցկացրել է 250 հանդիպում (8 գոլ), «Նասիոնալ» (1932-1937) ակումբում՝ 90 հանդիպում (10 գոլ)։

Ուրուգվայի հավաքականի կազմում 1923 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 1936 թվականի սեպտեմբերի 20-նն անցկացրել է 41 հանդիպում։

Խոսե Նասասին, որպես կանոն, հանդես է եկել որպես աջ պաշտպան, սակայն կարող էր խաղալ նաև պաշտպանության կենտրոնում։ Նասասին Ուրուգվայի հավաքականի առաջատարն ու ավագն էր նաև իր ակումբներում, ուներ մեծ ֆիզիկական ուժ և ճանաչված վարպետ գնդակի համար օդային պայքարում[5]։

Մահացել է կերակրափողի քաղցկեղից[4]։

«Բելյա Վիստա» ակումբի մարզադաշտը կոչվում է Խոսե Նասասիի անունով։

Նրա պատվին է կոչվում նաև աշխարհի ուժեղագույն թիմի որոշման ոչ պաշտոնական համակարգերից մեկը՝ «Նասասիի էստաֆետային գավազան»։ 1930 թվականի աշխարհի առաջնությունում Ուրուգվայի հավաքականի հաղթանակից հետո չեմպիոնին (Բրազիլիա) հաղթած առաջին թիմի ավագը վերցրել է այս «էստաֆետային գավազանը», և նրա թիմը ոչ պաշտոնապես հռչակվել է ուժեղագույնն աշխարհում։ Ի տարբերություն նմանատիպ այլ վարկանիշների (օրինակ՝ աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն), հաշվի է առնվում բացառապես խաղի հիմնական ժամանակում գրանցված արդյունքը[6]։

  1. Այս Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարերը նույնպես ունեցել են «աշխարհի սիրողական առաջնության» կարգավիճակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
  3. «José Nasazzi» (իսպաներեն). ФК «Насьональ». 2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  4. 4,0 4,1 И.В. Гольдес «100 легенд мирового футбола. Выпуск 3». — «Новое дело», 2003. — ISBN 5-98107-003-X
  5. 5,0 5,1 5,2 Federico Ferri, Federico Buffa, Storie Mondiali: Il grande Uruguay (1930), Sky Sport, 2014.
  6. Timothy Honeybone, Carl Sagan (2019 թ․ հունիսի 6). «Nasazzi's Baton» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Նասասի» հոդվածին։