Jump to content

Խոշկաշեն (Վարդաշենի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խոշկաշեն
Qarabulaq
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ադրբեջանի շրջաններՎարդաշենի շրջան
ՀամայնքՎարդաշենի շրջան
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն739 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա մուսուլմաններ
Ժամային գոտիUTC+4
Խոշկաշեն (Վարդաշենի շրջան) (Ադրբեջան)##
Խոշկաշեն (Վարդաշենի շրջան) (Ադրբեջան)

Խոշկաշեն (այժմ կոչվում է Ղարաբուլաղ ադրբ.՝ Qarabulaq), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Վարդաշենի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն Վարդաշենից 34 կմ հարավ, Դուրկան գետի աջափնյա բարձրադիր սարահարթում[1]։

Գյուղը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվում է 1434 թվականին Խուշփայշեն ձևով[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի ողջ բնակչությունը ոչնչացվել է 1918 թվականի ամռանը օսմանյան թուրքերի և մուսավաթականների համատեղ կազմակերպած կոտորածների ժամանակ։ Հայաթափ Խոշկաշենը վերստին բնակեցվել է միայն 1950-ականներին լեզգիներով[1]։

Տարեթիվ Հայ տուն Հայ ընդամենը Աղբյուր
1888 77 490 [3]
1908  -  612 [4]
1914  -  1028 [4]

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուն գյուղամիջում պահանվում է արևելյան թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (արևմտյան թաղի Սուրբ Եղիշե եկեղեցին քանդված է)՝ կառուցված 1887 թվականին։ Պահպանվում են նաև երկու ընդարձակ գերեզմանոցները, ուր գտանք 21 արձանագիր տապանաքար (բոլորն էլ թվագրված 19-20-րդ դդ.)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997, էջ 86-87
  2. «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» մասն Ա, կազմեց Լ. Խաչիկյան, Երևան, 1955, էջ 439
  3. Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր և դրացիք, Թիֆլիս, 1863, էջ 218
  4. 4,0 4,1 “Кавказский Календарь на 1914 г.”, Тифлис, 1913, с. 199