Խոզապին կամ Խոզափին (թուրքերեն՝ Aktaş Gölü, վրաց.՝ ხოზაფინის ტბა), լիճՀայկական լեռնաշխարհում, Ախալքալաքի սարավանդում, Վրաստանի և Թուրքիայի սահմանի վրա։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ մինչև 5 կմ, բարձրությունը՝ 1801 մ։ Սնվում է մթնոլորտային տեղումներով և մակերեսային ջրերով։ Ջուրն աղի է ու պղտոր։ Լճի հարավում տարածված են ցածրադիր, տափարակ, քարքարոտ կղզիներ։ Ձկներ չկան։ Լճի շուրջը բնադրող թռչնատեսակներից է Հայկական որորը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 66)։