Խեսուս Ֆարիա
Խեսուս Ֆարիա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1910 |
Ծննդավայր | Parroquia Borojó |
Մահացել է | հունվարի 24, 1995 (84 տարեկան) |
Մահվան վայր | Կարակաս, Վենեսուելա |
Քաղաքացիություն | Վենեսուելա |
Մասնագիտություն | արհմիութենական գործիչ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Վենեսուելայի Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Վենեսուելայի կոմունիստական կուսակցություն |
Երեխաներ | Carlos Faria? և Jesús Faría Tortosa? |
Խեսուս Ֆարիա (իսպ.՝ Jesús Faría, հունիսի 27, 1910, Parroquia Borojó - հունվարի 24, 1995, Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի կոմունիստ քաղաքական գործիչ։
Ծնվել է բանվորի ընտանիքում։ Մինչև 1944 թվականը աշխատել է նավթահանքերում, ակտիվորեն մասնակցել Վենեսուելայի նավթագործների արհմիության աշխատանքներին, 1944 թվականից մինչև 1948 թվականը եղել է դրա նախագահը։ 1935 թվականին մտել է Վենեսուելայի կոմունիստական կուսակցության (ՎԿԿ) շարքերը։ 1946 թվականից՝ ՎԿԿ ԿԿ և ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1951-1985 թթ. ՎԿԿ գլխ․ քարտուղար, 1985 թվականից ՎԿԿ նախագահ։
1947-1948 և 1958-1963 թթ. Ազգային կոնգրեսի սենատոր, 1968-1973 թթ. դեպուտատների պալատի անդամ։ 1950-1958 և 1963-1966 թթ. Գործունեության համար համար բանտարկվել Է։ 1966-1968 թթ. ապրել է տարագրության մեջ։ Եղել է Լատինական Ամերիկայի աշխատավորության կոնֆեդերացիայի ԳԿ փոխնախագահը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 620)։ |