Խեսուս Ֆարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեսուս Ֆարիա
Ծնվել էհունիսի 27, 1910(1910-06-27)
ԾննդավայրParroquia Borojó
Մահացել էհունվարի 24, 1995(1995-01-24) (84 տարեկան)
Մահվան վայրԿարակաս, Վենեսուելա
Քաղաքացիություն Վենեսուելա
Մասնագիտությունարհմիութենական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՎենեսուելայի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունՎենեսուելայի կոմունիստական կուսակցություն

Խեսուս Ֆարիա (իսպ.՝ Jesús Faría, հունիսի 27, 1910(1910-06-27), Parroquia Borojó - հունվարի 24, 1995(1995-01-24), Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի կոմունիստ քաղաքական գործիչ։

Ծնվել է բանվորի ընտանիքում։ Մինչև 1944 թվականը աշխատել է նավթահանքերում, ակտիվորեն մասնակցել Վենեսուելայի նավթագործների արհմիության աշխատանքներին, 1944 թվականից մինչև 1948 թվականը եղել է դրա նախագահը։ 1935 թվականին մտել է Վենեսուելայի կոմունիստական կուսակցության (ՎԿԿ) շարքերը։ 1946 թվականից՝ ՎԿԿ ԿԿ և ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1951-1985 թթ. ՎԿԿ գլխ․ քարտուղար, 1985 թվականից ՎԿԿ նախագահ։

1947-1948 և 1958-1963 թթ. Ազգային կոնգրեսի սենատոր, 1968-1973 թթ. դեպուտատների պալատի անդամ։ 1950-1958 և 1963-1966 թթ. Գործունեության համար համար բանտարկվել Է։ 1966-1968 թթ. ապրել է տարագրության մեջ։ Եղել է Լատինական Ամերիկայի աշխատավորության կոնֆեդերացիայի ԳԿ փոխնախագահը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։