Խաչատուր Գևորգի Օհանջանյան (1897 - 1972), Հայաստանում խորհրդային օկուպացիայի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1917 թվականի ապրիլից։ Եղել է Ա․ Մելիքյանի կազմակերպած աշակերտական մարքսիստական խմբակի անդամ։ 1917 թվականին զորակոչվել է բանակ, ծավալել ագիտացիոն-պրոպագանդիստական աշխատանք։ Եղել է Ալեքսանդրապոլի դեպոյի կոմբջիջի ստեղծողներից։ Հեղափոխական գործունեության համար դաշնակցականների կողմից երկու անգամ ձերբակալվել է։ Մասնակցել է Մայիսյան խռովությանը (1920) Ալեքսանդրապոլում, հետո մեկնել Բաքու։ Դաշնակցականների փետրվարյան ապստամբության օրերին կռվել է Ելենովկայի (Սևան) ռազմաճակատում։ 1921 թվականին՝ Ալեքսանդրապոլի գավկոմի բաժնի վարիչ, 1924-1928 թվականներին՝ Էջմիածնի, ապա՝ Դիլիջանի գավկոմների քարտուղար, 1929-1930 թվականներին՝ Բորիսոգլեբսկի օկրուգկոմում հրահանգիչ, կազմբաժնի վարիչ, քարտուղարի տեղակալ, 1930 թվականից՝ Ինզայի շրջկոմի քարտուղար։ Սովորել է (1935-1936) ՀամԿ(բ)Կ ԿԿ մարքսիզմ-լենինիզմի դասընթացներում։ 1936 թվականից Կույբիշևում կատարել է կուսակցական և տնտեսական աշխատանքներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 537)։