Խաչատուր Չալխուշյան
Խաչատուր Չալխուշյան | |
---|---|
Ծնվել է | 1899 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 30, 1980 |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Խաչատուր Քրիստափորի Չալխուշյան (1899, Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1980, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանցի հայ ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը ՝ Քրիստափոր Քրիստափորի Չալխուշյանը սերել է աղքատացած ազնվական ընտանիքից։ Նա և նրա ավագ եղբայրը՝ Գրիգորը («Ռոստովի պատմություն» հայտնի աշխատության հեղինակ, 1883) ստացել են իրավաբանական կրթություն։
Խաչատուր Չալխուշյանը ծնվել է 1899 թվականին Նոր Նախիջևանում։ Ավարտել է Դոնի Ռոստովի Պետրովյան ռեալական դպրոցը[1]։
Մրցույթով ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, բայց աղքատության պատճառով երեք տարի անց ստիպված է եղել թողնել ուսումը և ապրուստի համար գումար վաստակել։ Աշխատել է ակադեմիկոս Մարիան Պերետյատկովիչի, Լեոնտի Բենուայի և այլոց նախագծային բյուրոներում։
1937 թվականին մշակել է Դոնի Ռոստովի Կ. Մարքսի անվան գրադարանի նոր շենքի նախագիծը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց[2]։
1938 թվականին ձերբակալվել է, 1939 թվականի մարտի 16-ին դատապարտվել Քրեական օրենսգրքի 58-1 "а", 9, 11 հոդվածներով։ Հետագայում գործը կարճվել է հանցանքի ապացույցներ չլինելու պատճառով և Չալխուշյանն ազատ է արձակվել[2]։
Մահացել է 1980 թվականին, Մոսկվայում[2]։
Առավել հայտնի նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիվ 2 հսկա տուն Պրոֆսոյուզնայա փողոցում (1920-ական թվականներ), Դոնի Ռոստով
- «Ռոստով» հյուրանոց (Ի. Ե. Չերքեսյանի և Լ. Ֆ. Էբերգի հետ համատեղ, 1920-ական թվականներ), Դոնի Ռոստով
- «Երիտասարդ մասնագետների» տուն (Յ. Ա. Ռեբայնի հետ համատեղ, 1936, Տագանրոգ, Ֆրունզեի փողոց, 43
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Волошинова Л. Ф. Он понимал и любил Ростов // Донской временник. Год 2004-й. Ростов н/Д, 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 «Чалхушьян Хачатур Христофорович». Վերցված է 2017 Մայիս 10-ին.