Խաչատուր Չալխուշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչատուր Չալխուշյան
Խաչատուր Չալխուշյան.png
Ծնվել է 1899
Ծննդավայր Նոր Նախիջևան
Մահացել է օգոստոսի 30, 1980(1980-08-30)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ

Խաչատուր Քրիստափորի Չալխուշյան (1899, Նոր Նախիջևան - օգոստոսի 30, 1980(1980-08-30), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանցի հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը ՝ Քրիստափոր Քրիստափորի Չալխուշյանը սերել է աղքատացած ազնվական ընտանիքից։ Նա և նրա ավագ եղբայրը՝ Գրիգորը («Ռոստովի պատմություն» հայտնի աշխատության հեղինակ, 1883) ստացել են իրավաբանական կրթություն։

Խաչատուր Չալխուշյանը ծնվել է 1899 թվականին Նոր Նախիջևանում։ Ավարտել է Դոնի Ռոստովի Պետրովյան ռեալական դպրոցը[1]։

Մրցույթով ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, բայց աղքատության պատճառով երեք տարի անց ստիպված է եղել թողնել ուսումը և ապրուստի համար գումար վաստակել։ Աշխատել է ակադեմիկոս Մարիան Պերետյատկովիչի, Լեոնտի Բենուայի և այլոց նախագծային բյուրոներում։

1937 թվականին մշակել է Դոնի Ռոստովի Կ. Մարքսի անվան գրադարանի նոր շենքի նախագիծը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց[2]։

1938 թվականին ձերբակալվել է, 1939 թվականի մարտի 16-ին դատապարտվել Քրեական օրենսգրքի 58-1 "а", 9, 11 հոդվածներով։ Հետագայում գործը կարճվել է հանցանքի ապացույցներ չլինելու պատճառով և Չալխուշյանն ազատ է արձակվել[2]։

Մահացել է 1980 թվականին, Մոսկվայում[2]։

Առավել հայտնի նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիվ 2 հսկա տուն Պրոֆսոյուզնայա փողոցում (1920-ական թվականներ), Դոնի Ռոստով
  • «Ռոստով» հյուրանոց (Ի. Ե. Չերքեսյանի և Լ. Ֆ. Էբերգի հետ համատեղ, 1920-ական թվականներ), Դոնի Ռոստով
  • «Երիտասարդ մասնագետների» տուն (Յ. Ա. Ռեբայնի հետ համատեղ, 1936, Տագանրոգ, Ֆրունզեի փողոց, 43

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Волошинова Л. Ф. Он понимал и любил Ростов // Донской временник. Год 2004-й. Ростов н/Д, 2003.
  2. 2,0 2,1 2,2 «Чалхушьян Хачатур Христофорович»։ Վերցված է 2017 Մայիս 10