Խանական մեծ մզկիթ
Խանական մեծ մզկիթ Ղրիմի թաթարերեն՝ Büyük Han Cami | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Ուկրաինա և Ռուսաստան |
Վարչատարածք | Բախչիսարայ |
Տեղագրություն | Բախչիսարայի պալատ |
Մասն է | Բախչիսարայի պալատ |
Հիմնվել է | 1532 |
Ճարտարապետություն | |
Խանական մեծ մզկիթ (Ղրիմի թաթարերեն՝ Büyük Han Cami) կամ Պալատական մեծ մզկիթ, մզկիթ Խանի պալատում, Բախչիսարայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խանական մեծ մզկիթը գտնվում է հյուսիսային դարպասներից դեպի հարավ` պալատական հրապարակում։ Սա Ղրիմի ամենամեծ մզկիթներից մեկն է և խանական պալատի առաջին շինությունը[1]։ Մզկիթը կառուցվել է 1532 թվականին, Սահիբ Առաջին Գերայի կողմից, 17-րդ դարում մզկիթը կրել է նրա անունը[1]։ Մզկիթի շենքը զանգվածային է, աղեղային կամաշարքով[2] ներքևից և մայոլիկե майоликовыми ագուցներով[3] պատերին։ Մզկիթի տանիքը չորս շերտ ունի է և ծածկված է կարմիր կղմինդրով։ Ի սկզբանե տանիքը ծածկված էր գմբեթներով[1]։ Մզկիթի գլխավոր մուտքը Չուրուկ Սու գետի կողմից է։ Այս կողմի ճակատային մասը նախկինում մշակված էր մարմարով։ Մզկիթի արևելյան պատի մոտ է գտնվում աբդեստխանան (ծիսական արարողության`ադբեստ, անելու վայրը)` շատրվանով։ Պատերին պատկերված են մի քանի գեղագրական գրություններ արաբերենով (մեջբերումներ Ղուրանից), որոնք հայտնվել էն 18-րդ դարում։ Գրությունները սև գույնով են, կանաչ զարդատախտակների վրա։ Գեղագրությունների հետ պատերին հիշատակվում է նաև Քիրիմ Գերայի անունը, ով վերանորոգել ու զարդարել է մզկիթը։ Մզկիթն ունի երկու բազմակողմ մինարեթ` սրածայր տանիքներով։ Մինարեթների բարձրությունը 28 մետր է։ Քարե աստիճանները տանում են դեպի մինարեթների ներսը։ Մինարեթների աշտարակները կառուցված են քարե սալիկներից, որոնք իրար են միացված կապարե ագուցներով[3]։ 1736 թվականին մզկիթը վնասվել է հրդեհից։ Այն վերականգնել է վարպետ Օմերը` Սելյամետ 2-րդ Գերայ խանի ժամանակ։ 1750-ական թվականներին Արսլան Գերայը մզկիթի բակում հիմնադրել է մեդրեսե, որը չի պահպանվել մինչև մեր օրերը։ Խորհրդային տարիներին մզկիթը փակվել է։ Դրա վերին մասում տեղակայված է եղել հնագիտության թանգարանի ցուցաբաժին, իսկ ներքևի մասում` լապիդարիա (ճարտարապետական իրերի, գրություններով ու նկարներով քարերի պահեստ[4]։ Այսօր մզկիթը բաց է հավատացյալների համար։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մինարեթ
-
Մզկիթի մինարեթներ
-
Գեղագրություն պատին
-
Գեղագրություն պատին
-
Գեղագրություն պատին` ի պատիվ Քիրիմ Գերայի վերանորոգման
-
Մինարեթի մաս
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Олекса Гайворонский. Большая Ханская мечеть
- ↑ Ханский дворец
- ↑ 3,0 3,1 Юрий Данилевский. Бахчисарай — виртуальная экскурсия. Արխիվացված 2017-03-03 Wayback Machine Туристическая планета Крым.
- ↑ . Гарагуля. Бахчисарайский дворец Արխիվացված 2019-04-03 Wayback Machine
Արտաաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խանական մեծ մզկիթ Արխիվացված 2016-12-21 Wayback Machine (ռուս.)