Խան Ասպարուխ
Խան Ասպարուխ բուլղար․՝ Аспарух | |||
| |||
---|---|---|---|
679 - 700 | |||
Նախորդող | նախորդ իշխանությունից | ||
Հաջորդող | Տերվել | ||
Մասնագիտություն՝ | գերիշխան | ||
Ազգություն | բուլղարացի | ||
Ծննդյան օր | մոտ 640 | ||
Ծննդավայր | Բուլղարական առաջին կայսրություն | ||
Վախճանի օր | 701 կամ 700 | ||
Վախճանի վայր | Դնեպր | ||
Դինաստիա | Դուլո դինաստիա | ||
Քաղաքացիություն | Բուլղարական առաջին կայսրություն | ||
Հայր | Կուբրատ | ||
Զավակներ | Տերվել[1] | ||
Ասպարուխ (բուլղար․՝ Аспарух, մոտ 640 - 701 կամ 700, Դնեպր), Բուլղարիայի խան, ով սերում է Դուլո թագավորական դինաստիիայից[2][3]։
Համարվում է Բուլղարիայի առաջին կայսրության հիմնադիրը և առաջին միապետը[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասպարուխը եղել է Բուլղարիայի մեծ խան Կուբրատի երրորդ որդին։ Նրա մահից հետո՝ 665 թվականին, Ասպարուխը հորից ժառանգում է Բուլղարիայի մի մասը, մասնավորապես օնոգոնդուրների ցեղերի բնակվելու տարածքը։
Ասպարուխը ստիպված է լինում պայքարել խազարների դեմ, ովքեր օգտվելով բուլղարների թուլացումից Բուլղարիայի մի հատվածում ստեղծել էին իրենց պետությունը։
Հոր մահից հետո Բուլղարիան բաժանվեց հինգ որդիների միջև։ Ասպարուխը կարծում էր, որ երկրի տարածքային ամբողջականության ապահովման համար անհրաժեշտ էր գտնել նոր դաշնակիցներ։ Այդպիսի դաշնակիցներ են դառնում Ասպարոխի համար Թրակիայում ապրող սլավոնները։
Նրա պլանը հաջողվեց և 679 թվականին Բյուզանդիայից Դոբրոգեայի գրավումից հետո Ասպարուխը իր հսկայական տարածքների վրա հիմնում է Բուլղարական առաջին կայսրությունը և դառնում նորանկախ երկրի առաջին խան։
Այս շրջանում ևս շարունակվում էին բուլղար-բյուզանդական հակասությունները, մասնավորապես Բուլղարիայի համար լուրջ վտանգ էր սպառնում Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IV Ծիրանածինը։ Չնայած դրան ի վերջո Բյուզանդիայի և Բուլղարական կայսրության միջև կնքվում է հաշտություն։
689 թվականին Ասպարուխը խախտում է հաշտության պայմանագիրը և հարձակվում Բյուզանդիայի ենթակայության տակ գտնվող Թրակիայի վրա։ Պատճառն այն էր, որ Հուստինիանոս II-ը քարոզարշավ էր սկսել Մակեդոնիայում, որը դուր չէր գալիս Բուլղարիային։
Նրա նպատակն էր սլավոնական անկախ պետությունների ստեղծելը Փոքր Ասիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Препогребваме Аспарух и още четирима владетели : : Novinar.net(չաշխատող հղում)
- ↑ Погребват Аспарух и Кубрат във Велико Търново
- ↑ ««Болгарская позиция относительно гроба хана Аспаруха», д-р Дориян В. Александров». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Болгары», докум. фильм, реж. и сценарист П. Петков, опер. Кр. Михайлов. Производство bTV. 2006 год, Болгария
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иоахим Вернер, «Захоронение в Малом Перещеннине и Кубрат, хан болгарский», газета «Софийские новости», 1985, январь, 9.
- Бичурин Н. Я., «Собрание сведений».
- Попов А., «Обзор хронографов русской редакции», 1866.
- Каховский В. Ф., «Происхождение чувашского народа», 2003.
- Кури Вантер, «История чувашского народа», Чебоксары, библиотека ж-ла «Ялав» (Знамя), 1990.
- «Краткая история Болгарии (С древнейших времен до наших дней)», издательство «Наука», Москва, 1987. Мизиев И. М., «История Карачаево-балкарского народа».
- К. Иречек, «История болгар», Варшава, 1877. Гумилев Л. Н., «Древние тюрки»
- Евгени Константинов, «Дрезговини», роман, София, «Народна младеж», 1960.
- Бележити българи (под ред. на Пламен Павлов), т. І. София, «Световна библиотека», 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Краткая история со времени после царствования Маврикия, Никифор, патриарх Константинопольский
- Жизнеописания византийских царей, Феофан Исповедник
- «Летопись византийца Феофана от Диоклетиана до царей Михаила и его сына Феофилакта», 1884—1887.
- д-р Дориян В. Александров Българската позиция за гроба на кан Аспарух Արխիվացված 2015-01-20 Wayback Machine, историческо дружество «Българска Орда — 1938»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խան Ասպարուխ» հոդվածին։ |
|