Խաղխաղի կամուրջ
Արտաքին տեսք
Խաղխաղի կամուրջ | |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Տեղանք | Խաղխաղ, Թովուզի շրջան, Ադրբեջան |
Տեսակ | կամուրջ |
Նյութ | քար |
Հատում է | Զակամ գետ |
Երկարություն | 8,80 մ |
Լայնություն | 4,23 մ |
Խաղխաղի կամուրջ, կամուրջ Յանխլի գյուղի արևելյան եզրին՝ Զակամ գետի վրա, Զակամ գավառի տարածքում։ Ծովի մակերևույթից ունի 110 մ բարձրություն[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցման ժամանակն անհայտ է, սակայն կամրջախելերի ստորին շարվածքի վաղ միջնադարին բնորոշ կառուցողական և քարի մշակման առանձնահատկությունները թույլ են տալիս ենթադրելու, որ կամուրջն ավանդվել է մեր թվարկության առաջին դարերից՝ Խաղխաղի՝ Հայ Արշակունիների (66-428) արքայական ձմեռանոց եղած ժամանակներից։ Հետագայում կատարված բազմաթիվ նորոգությունների շնորհիվ կանգուն է եղել մինչև 11-րդ դարի սկզբները[1]։
Դեռևս 1890 թվականին բանահավաք Սարգիս Քամալյանը նկարագրել է կամուրջը[1]․
․․․ 3 ահագին կամար ունի և լայնանիստ սներ, որոնց մեջը դատարկ է, ծառայում է իբրև պահեստատեղի։ Մեջտեղի ոտը երկու կողմից դռներ ունի։ Կամուրջը խախտված է, չի բանում․․․Տեղը կոչվում է Խննալու կամ Խլխլանա։ |
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռիչքի երկարությունը 8,80 մ է, անցուղու լայնությունը՝ 4,23 մ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Արցախի կամուրջներ», Երևան, 2009 թվական։