Խաղխաղի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Խաղխաղի կամուրջ
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
ՏեղանքԽաղխաղ, Թովուզի շրջան, Ադրբեջան
Տեսակկամուրջ
Նյութքար
Հատում էԶակամ գետ
Երկարություն8,80 մ
Լայնություն4,23 մ

Խաղխաղի կամուրջ, կամուրջ Խաղխաղ գյուղի արևելյան եզրին՝ Զակամ գետի վրա, Զակամ գավառի տարածքում։ Ծովի մակերևույթից ունի 110 մ բարձրություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցման ժամանակն անհայտ է, սակայն կամրջախելերի ստորին շարվածքի վաղ միջնադարին բնորոշ կառուցողական և քարի մշակման առանձնահատկությունները թույլ են տալիս ենթադրելու, որ կամուրջն ավանդվել է մեր թվարկության առաջին դարերից՝ Խաղխաղի՝ Հայ Արշակունիների (66-428) արքայական ձմեռանոց եղած ժամանակներից։ Հետագայում կատարված բազմաթիվ նորոգությունների շնորհիվ կանգուն է եղել մինչև 11-րդ դարի սկզբները։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքի երկարությունը 8,80 մ է, անցուղու լայնությունը՝ 4,23 մ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, Արցախի կամուրջներ, Երևան, 2009 թ.