Խալտուրինի նրբանցք (Դոնի Ռոստով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խալտուրինի փողոց (այլ կիրառումներ)
Խալտուրինի նրբանցք ռուս.՝ Халтуринский переулок | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | մոտ 3 կմ |
Սկիզբ | Բերեգովայա փողոց |
Ավարտ | Մեչնիկովի փողոց |
Նախկին անվանում | Նիկոլայի նրբանցք |
Անվանվել է | Ստեպան Խալտուրին |
Գուգլ Քարտեզներում |
Խալտուրինի նրբանցք (ռուս.՝ Халтуринский переулок), նրբանցք Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան և Հոկտեմբերյան շրջաններում։ Անվանվել է ի պատիվ ռուս բանվոր հեղափոխական Ստեպան Նիկոլաևիչ Խալտուրինի։ Նախկինում` մինչև 1924 թվականը, կոչվել է Նիկոլայի նրբանցք[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խալտուրինի նրբանցքը սկսվում է Դոն գետի առափից` Բերեգովայա փողոցից և ավարտվում Մեչնիկովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը մոտ 3 կիլոմետր է։ Հատվում է բազմաթիվ փողոցների հետ, այդ թվում` Տուրգենևի, Մոսկովյան, Սոցիալիստիչեսկայա, Շահումյան, Բոլշայա Սադովայա, Պուշկինի, Մաքսիմ Գորկու, Կրասնոարմեյսկայա, Վարֆոլոմեևի և այլն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խալտուրինի նրբանցքը Դոնի Ռոստով քաղաքի հնագույն նրբանցքներից մեկն է. սկզբում եղել է ծայրամաս, հետագայում դարձել է «միջին խավի»` բժիշկների, իրավաբանների, մանր առևտրականների նրբանցք։ Բացառություն էր Գլխավոր հեղեղատի հատվածը` Սադովայա (այժմ` Բոլշայա Սադովայա) և Կուզնեչնայա (այժմ` Պուշկինի) փողոցների միջև, որը բնակեցված էր աղքատ բանվորական դասակարգով, և որը պարբերաբար ենթարկվում էր ջրհեղեղների։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանվոր հեղափոխական Ստեպան Խալտուրինը, որի պատվին անվանվել է նրբանցքը, կատարել է մահափորձ Ալեքսանդր II կայսրի նկատմամբ։ Ցարական ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել, սակայն սպանվել է տասնինը և վիրավորվել քառասունութ զինվոր[2]։
- Ինչպես դարեր առաջ, Խալտուրինի նրբանցքի և Սոգլասիա փողոցի հատման տեղում պարբերաբար տեղի է ունենում տների հեղեղում[3]։
- Խալտուրինի նրբանցքի թիվ 48 շենքում 1925-1934 թվականներին մոր հետ ապրել է ապագա գրող, 1970 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Переименованные улицы Ростова-на-Дону
- ↑ Ростовский переулок Халтуринский носит имя человека…(չաշխատող հղում)
- ↑ «Мэр города провёл очередной приём граждан». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.