Jump to content

ԽՍՀՄ-ում սեքս չկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«ԽՍՀՄ-ում սեքս չկա», թևավոր արտահայտություն, որի աղբյուր է հանդիսացել Լենինգրադ - Բոսթոն հեռուստակամրջի («Կանայք խոսում են կանանց հետ») խորհրդային մասնակիցներից մեկի արտահայտությունը, որը ձայնագրվել է հունիսի 28-ին և հեռարձակվել է 1986 թվականի հուլիսի 17-ին։

Արտահայտության առաջացման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին հեռուստահաղորդավարներ Վլադիմիր Պոզները և Ֆիլ Դոնահյուն կազմակերպեցին առաջին խորհրդա-ամերիկյան հեռուստակամուրջներից մեկը, որի ռեժիսորն էր Վլադիմիր Մուկուսեևը։ Շփման ընթացքում հեռուստակամրջի ամերիկյան մասնակցուհին հարցրեց.[1]

…Մեզ մոտ հեռուստագովազդում ամեն ինչ պտտվում է սեքսի շուրջ։ Դուք ունե՞ք այդպիսի հեռուստագովազդ։

Խորհրդային մասնակցուհի Լյուդմիլա Նիկոլաևնա Իվանովնան (այն ժամանակ «Լենինգրադ» հյուրանոցի ադմինիստրատոր և «Խորհրդային կանանց կոմիտե» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ) պատասխանեց.

Դե, մենք… (ծիծաղ) սեքս չունենք և կատեգորիկ դեմ ենք դրան։

Դրանից հետո լսարանը ծիծաղեց, խորհրդային մասնակցուհիներից մեկը ճշտեց.

Սեքս ունենք, գովազդ չունենք։

Գործածության մեջ մտավ խեղաթյուրված և համատեքստից կտրված արտահայտության մի մասը. «ԽՍՀՄ-ում սեքս չկա»։

Արտահայտության օգտագործում մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«ԽՍՀՄ-ում սեքս չկա» արտահայտությունը լայնորեն օգտագործվում է Ռուսաստանում խորհրդային մշակույթի կեղծ բարեպաշտությունն ու հակասեքսուալությունը ցույց տալու համար, սեքսի մասին հրապարակային հիշատակումների տաբու լինելը[2]։ Մյուս կողմից, արտահայտության ակնհայտ աբսուրդ լինելը թույլ է տալիս օգտագործել այն այլ համատեքստերում՝ խորհրդային իրականության ժամանակակից նկարագրությունների ոչ օբյեկտիվ լինելն ու առասպելականացումը[3] ցույց տալու համար։

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսով, սկսվեց հեռուստակամուրջը, և մի ամերիկուհի ասում է. որ դուք աֆղանական պատերազմի պատճառով ընդհանրապես պետք է դադարեք սեքսով զբաղվել ձեր տղամարդկանց հետ, այդ դեպքում նրանք չեն կռվի։ Եվ ամեն անգամ մատ է թափ տալիս։ Ես էլ նրան պատասխանեցի, որ ԽՍՀՄ-ում սեքս չկա, բայց կա սեր։ Դուք էլ Վիետնամի պատերազմի ժամանակ չդադարեցիք քնել ձեր տղամարդկանց հետ։

Եվ բոլորը հիշեցին միայն արտահայտության սկիզբը։ Ես ճիշտ չե՞մ։ Մեզ մոտ իրականում «սեքս» բառն ամոթալի էր։ Մենք միշտ զբաղվել ենք ոչ թե սեքսով, այլ սիրով։ Հենց դա էլ ես նկատի ունեի։

  • Այն, որ Իվանովան ավարտել է արտահայտությունը «Մենք ունենք սեր» բառերով, հրապարակավ հաստատել է հեռուստակամրջի ռեժիսոր Վլադիմիր Մուկուսեևը[5].

... Լյուդիմիլան արտասանեց. «Սեքս չկա, և մենք կատեգորիկ դեմ ենք դրան», որից հետո երկու ստուդիաներում հնչեցին ծիծաղ և ծափահարություններ և խլացրին արտահայտության ավարտը. «Սեր կա»:

Երբ ես մոնտաժում էին հաղորդումը, Լյուդմիլա Իվանովնան զանգահարեց ուղիղ մոնտաժային բաժին և խնդրեց կտրել այդ արտահայտությունը։ Նրա ձայնի մեջ շփոթմունք և անհանգստություն կար։ Ես երկընտրանքի առջև էի կանգնել։ Մի կողմից, ես հասկանում էի, որ հաղորդման հեռարձակումից հետո Լյուդմիլայի մոտ կսկսեն խնդիրներ հարազատների և ուղղակի կողմնակից մարդկանց հետ։ Նա կարող է դառնալ անեկդոտների հերոսուհի։ Մյուս կողմից, ... հաղորդումից հեռացնել այն, ինչ միավորեց երկու ստուդիաները՝ հումորը, ես անհնար համարեցի։ Ես թողեցի այդ «պատմական» արտահայտությունը, չնայած արժանացա դրա հեղինակի զայրույթին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Видеозапись фрагмента телемоста «Ленинград-Бостон» на YouTube
  2. «Ответы людей разных поколений о сексе в СССР и России». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Был ли секс в СССР?». kprf.su. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «Был ли секс в СССР?». Комсомольская правда. 1 ноября 2004. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «Поверх барьеров». Частный корреспондент. 1 июня 2011. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]